Submitted by G.Avetisyan on
sa

Բագրատ Սրբազանը քաղաքացիների հետ երեկոյան շարժվելու է դեպի Սարդարապատ և գիշերի այնտեղ

Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաքվածներին տեղեկացրեց, որ ժամը 17։00-ից հավաքվեն Շահումյան հրապարակում։

«18։00 կշարժվենք դեպի Սարդարապատ՝ մեքենաների շարասյունով»,- ասաց նա։

Սրբազանը մանրամասները չհայտնեց, միայն նշեց, որ այս գիշեր և վաղն առավոտ կլինեն Սարդարապատում։ 

«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև, ովքեր իրավունք ունեն մուտք գործելու Սարդարապատ»,-ասաց նա։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն