Submitted by G.Avetisyan on
վսդ

Նիկոլ Փաշինյանը Բագրատ Սրբազանից հետո այցելել է Սարդարապատի հուշահամալիր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բագրատ Սրբազանից հետո այցելել է Սարդարապատի հուշահամալիր: Առավոտյան ՀՀ վարչապետը խուսափել էր Սարդարապատ մեկնելուց՝ հաշվի առնելով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների ներկայությունն այնտեղ։

Նիկոլ Փաշինյանին ուղեկցում են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:

Միջոցառման մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը։ Զորահանդեսից հետո Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ծաղկեպսակ են դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին:

Նշենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ գիշերն անցկացրել են Սարդարապատի հուշահամալիրում՝ դիմավորելով Հայաստանի առաջին հանրապետության  հռչակման օրը՝ մայիսի 28-ը խորհրդանշական Սարդարապատի հուշահամալիրում։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն