Ոստիկանները խոչընդոտել են Ամենայն Հայոց Կաթողիկոսի մուտքը Սարդարապատի հուշահամալիր
Ոստիկանները Սարդարապատում խոչընդոտել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի մուտքը Սարդարապատի հուշահամալիր։
Այս մասին հայտնում է Ազգային ճակատ տելեգրամյան ալիքը:
Հրապարակված տեսագրություններում երևում է, թե ինչպես են ոստիկաններն ու սևբերետավորները փակում Ամենայն Հայոց Կաթողիկոսի մուտքը հուշահամալիր:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանը այցելել է Սարդարապատի հուշահամալիր, այն բանից հետո, երբ Բագրատ Սրբազանը և նրա աջակիցները հեռացել էին հուշահամալիրից՝ կարծելով, թե Նիկոլ Փաշինյանը չի գնա:
Ավելացնել նոր մեկնաբանություն