Submitted by G.Avetisyan on
եֆվ

Ինչո՞ւ է խոչընդոտվել Ամենայն Հայոց կաթողիկոսի մուտքը Սարդարապատ. Փաշինյանի մեկնաբանությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լրագրողների հետ ճեպազրույցում մեկնաբանել է այն հարցը, թե ինչու են ոստիկանները խոչընդոտել Ամենայն Հայոց կաթողիկոսի մուտքը Սարդարապատ: 

«Մենք պետք է արձանագրենք, որ Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից կառավարվող քաղաքական շարժումը նախորդ օրը եւ նաեւ երեկ պետական արարողակարգային միջոցառումների խոչընդոտելուն ուղղված գործողություններ էր արել, եւ երբ որ երեկ Վեհափառ հայրապետը մոտեցել է պետական արարողակարգային միջոցառման վայր, ընդ որում, հրավեր չի ունեցել, մենք էլ տեղեկություն չենք ունեցել, որ նա ակնկալում է հրավեր, ոստիկանությունը պարզապես փորձել է ճշտել, թե արդյոք Վեհափառ հայրապետը եկել է իր քաղաքական կողմնակիցների եւ իր կողմից ղեկավարվող շարժման նախաձեռնած խոչընդոտող եւ սադրող գործողությունները շարունակելո՞ւ, թե՞ այլ նպատակադրմամբ: Երբ ստացել են հավաստիացումներ, որ այցը ունի միայն արարողակարգային նպատակ, ապահովվել է Վեհափառ հայրապետի մուտքը Սարդարապատի հուշահամալիրի պետական արարողակարգային միջոցառման տարածք»,- նշել է նա:

Ըստ Փաշինյանի՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի մասնակցելու կամ չմասնակցելու որեւէ շարժման. «Խոսքը հետեւյալի մասին է. նպատակը պետական արարողակարգային միջոցառմանը խոչընդոտե՞լն է, թե՞ ոչ: Նրա կողմից ղեկավարվող շարժումը դրանից առաջ արել են խոչնդոտելուն միտված, առնվազն եթե ոչ միտված, ապա այդպիսի խոչընդոտներ ստեղծելու պայմաններ ձեւավորող գործընթաց: Դա է եղել պատմությունը»:

 

Ավելացնել նոր մեկնաբանություն