Submitted by detq-editor on
ՀԱՊԿ «Անխախտ եղբայրություն» զորավարժություններն անցկացվելու են Ղրղզստանում

ՀԱՊԿ «Անխախտ եղբայրություն» զորավարժություններն անցկացվելու են Ղրղզստանում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ուժերի «Անխախտ եղբայրություն» զորավարժությունները 2023 թ․ կանցկացվեն Ղրղզստանում։

Այդ մասին երեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։

«Ղրղզստանի Հանրապետության տարածքում նախատեսվում է անցկացնել  համատեղ զորավարժություններ ՀԱՊԿ «Անխախտ եղբայրություն» խաղաղապահ ուժերի հետ, որոնց ընթացքում կմշակվեն ճգնաժամային գոտում հետկոնֆլիկտային կարգավորման խնդիրները, խաղաղապահ գործողությունների անցկացումը»,- ասել է Սիդորովը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Երևանը որոշում է կայացրել իր տարածքում չանցկացնել զորավարժությունները։ ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետը Հայաստանի դիրքորոշման կապակցությամբ հայտարարել է, որ կազմակերպության զորավարժությունների տեղափոխումը ցանկացած պետության իրավունքն է։

Ավելացնել նոր մեկնաբանություն