Submitted by A.Muradyan on
detq

Մենք մեր կողմից պատրաստ ենք ձեռնարկել հաջորդ անհրաժեշտ քայլերը.  Բայրամով 

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը այսօր Հունգարիայի իր գործընկերոջ հետ Բաքվում կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու գործընթացին։ Այս  մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։ 

Ադրբեջանցի պաշտոնյան նշել է, որ հարաբերությունների կարգավորումը ներառում է նաև սահմանի հատվածների սահմանազատումը և սահմանագծումը։ «Արդյունքում մենք մտքեր փոխանակեցինք երկու կողմերի միջև գործընթացի վրա ադրբեջանական օկուպացված 4 գյուղերն ազատելու դրական ազդեցության մասին»,- ասել է նա։ 

Բայրամովի խոսքով՝ Բաքուն հանձնառու է խաղաղության գործընթացին. «Մենք մեր կողմից պատրաստ ենք ձեռնարկել հաջորդ անհրաժեշտ քայլերը»։

Ավելացնել նոր մեկնաբանություն