Ըստ ՀՀ ԱԳ նախարարի՝ կա պատմական պահ` վերջնականացնելու խաղաղության պայմանագրի նախագիծը
Հայաստանը հավատարիմ է Բաքվի Հանրապետության (խմբ․) հետ հարաբերությունների կարգավորման և սահմանների սահմանազատման գործընթացին` հիմնված 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիմքով տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա: Այս մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի ժամանակ։
«Կա իրական հնարավորություն, պատմական պահ՝ վերջնականացնելու խաղաղության պայմանագրի նախագիծը, որի ստորագրումը կարող է նոր դուռ բացել տարածաշրջանում երկարատև խաղաղության համար։
Որպես խաղաղության օրակարգի և տարածաշրջանային զարգացման տեսլականի մաս՝ Հայաստանը նաև մեծապես շահագրգռված է բոլոր տարածաշրջանային հաղորդակցություններն ապաշրջափակելու հարցում՝ հիմնված երկրների ինքնիշխանության և իրավասության լիակատար հարգման, իրավահավասարության և փոխադարձության սկզբունքների վրա։ Դա լավագույնս արտահայտված է մեր կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մեջ»,- ասել է Միրզոյանը:
Ավելացնել նոր մեկնաբանություն