ասվ

Ո՞րն է լինելու Բաքվի հաջորդ նախապայմանը

Պատմական գիտությունների թեկնածու, թուրքագետ Մհեր Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Այսօր Ազգային ժողովում հերթական անմիտ հայտարարությունը հնչեց, թե Թուրքիան դեռևս քայլեր չի անում սահմանը բացելու համար:

Իհարկե չի անի, քանի որ երեկ և այսօր տեղի է ունեցել Ալիև-Էրդողան հանդիպումը Անկարայում, որտեղ քննարկման թեմաներից մեկը եղել է Հայաստանը: Ալիևը իր խոսքում նշել է, որ Հայաստանի սահմանադրության մեջ կան կետեր, որտեղ տարածքային պահանջներ կան Թուրքիայից և Ադրբեջանից:

Հերթական նախապայանը, որ այս իշխանությունները լուծելու են ի  նպաստ թուրքերի:

 Հ.Գ. Այս կոնտեքստում Ալիևը հայտարաում է, որ այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի թուրքական հարապետությունը պիտի դառնա «Թյուրքական պետությունների կազմակերպության» լիարժեք անդամ:

Հ.Գ.Գ Սա ենթադրում է, որ հաջորդ նախապայմանը լինելու է «Զանգեզուրի միջանցքը», որպեսզի Միջերկրական ծովի թուրքական ափերը կապվեն թյուրքական աշխարհի հետ:

ՀՀ իշխանությունները իրատեսական են համարում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ կատարում և կատարելու են, բոլոր, անգամ ամենափոքր թուրքական նախապայմանները»:

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն