Փաշինյանը խոսեց ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորության մասին
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՀԱՊԿ–ից դուրս գալու հավանականությանը: Նա, մասնավորապես, նշեց. «Դուրս կգանք։ Դրանով էլ վախեցնո՞ւմ եք։ Լավ ենք անում, մենք կորոշենք երբ դուրս գանք։ Ասում ենք։ Պակա՞ս է եղել այդ ասելիքի։ Բա ձեր կարծիքով հաջորդ քալլը ո՞րն է։ Կարո՞ղ է հետ գնանք։ Ուրիշ ճանապարհ չկա»։
ԱԺ դահլիճից հնչող հարցին, թե ուր են գնում՝ վարչապետն ասաց. «Գնում ենք դեպի իրական Հայաստան, Հայաստանի Հանրապետություն՝ ինքնիշխան, անվտանգ, խաղաղ, սահմանազատված սահմաններով պետություն: Իսկ այնտեղ, մի անհանգստացեք, հետ չենք գնա: Ուղղակի չենք ասում շուտ, որ ձեր տրամադրությունը հանկարծ չընկնի»:
Ավելացնել նոր մեկնաբանություն