Submitted by A.Gevorgyan on
huji

Ավարտվել են թուրք-ադրբեջանա-վրացական զորավարժությունները

Ավարտվել են «Կովկասյան արծիվ-2024» միջազգային զորավարժությունները։ 

Զորավարժությունները նպաստել են երեք երկրների մասնակից զինվորականների միջև փորձի փոխանակմանը, մարտական ​​պատրաստվածության բարձրացմանը։ Նշվել է, որ հատուկ նշանակության ջոկատայինները կարողացել են իրականացնել իրենց առաջադրված խնդիրները։ 

Հիշեցնենք, որ Բաքվում հունիսի 4-ին մեկնարկել էին «Կովկասյան արծիվ-2024» զորավարժությունները, որոնց մասնակցում էին Թուրքիայի, Բաքվի Հանրապետության և Վրաստանի ԶՈՒ հատուկ նշանակության ստորաբաժանումները։

Ավելացնել նոր մեկնաբանություն