Օ՛Բրայանն ուղղակիորեն ասում է, որ ԱՄՆ-ն իր վրա չի վերցնում երաշխավորի գործառույթը՝ Սյունիքի հանդեպ ագրեսիայի դեպքում. քաղաքագետ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Ինչով են լավ ամերիկացիները, պաշտոնական մակարդակում ամեն ինչ ուղիղ են ասում:
Օ՛Բրայանը շատ պարզ կերպով հայտնեց Կովկասում ԱՄՆ քաղաքականության նպատակների մասին:
- Ստեղծել թյուրքական աշխարհ, այն հզորացնել տնտեսապես՝ հետո ռազմապես, որպեսզի Ռուսաստանին (չի ասվում, բայց նկատի ունի նաև Իրանին) դուրս մղեն Հարավային Կովկասից ու Միջին Ասիայից:
- Ծրագիրն ուղղված է Ռուսաստանի, Իրան ու Չինաստանի դեմ:
- Դրա համար պետք է կառուցվի «Զանգեզուրի Միջանցքը», միջանցքի անուն չի տրվում, բայց նկարագրվում է:
- Օ՛Բրայանն ուղղակիորեն ասում է, որ ԱՄՆ-ն իր վրա չի վերցնում երաշխավորի գործառույթն, որ Ադրբեջանից ու Թուրքիայից կպաշտպանեն Սյունիքի հանդեպ ագրեսիան, եթե այդ երկրները որոշեն Սյունիքը պոկել Հայաստանից: Դա Հայաստանի ու Ադրբեջանի պրոբլեմն է:
- Օ՛Բրայանն ասում է, որ հիմա նման ծրագրի հնարավորությունների դուռն է բացվել, քանի Ռուսաստանը խրվել է Ուկրաինայում ու չի կարող Կովկասով զբաղվել: Նույնը կարելի է ասել Իրանի մասին, ով Մերձավոր Արևելքում է խրված:
- Արցախի էթնիկ զտումների վերաբերյալ դեռ կարծիք չունեն, ընդամենն ուսումնասիրում են, որ փորձեն հասկանան, թե ինչ է կատարվել Արցախում»:
Ավելացնել նոր մեկնաբանություն