Բաղրամյան պողոտայում տեղի ունեցածի հետևանքով բուժօգնության է դիմել 101 անձ․ ԱՆ
ՀՀ առողջապահության նախարարությունը 09։30-ի դրությամբ թարմացրել է տեղեկատվությունը և հայտնել, որ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության են դիմել 101 քաղաքացիական անձ և ոստիկան։
85 հոգի անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։
Դաստակի վնասվածք ստացած պացիենտի առողջական վիճակը վիրահատությունից հետո գնահատվում է բավարար։
Մյուս 16 անձ ստանում է անհրաժեշտ բուժօգնություն, ունի թեթև և միջին ծանրության վնասվածքներ։
Ավելացնել նոր մեկնաբանություն