
Հայ-ադրբեջանական սահմանին արտառոց միջադեպեր չեն նկատվել. ԵՄ առաքելություն
Հայաստանում Եվրոպական միության առաքելությունը շարունակում է ամենօրյա պարեկությունը Բաքվի Հանրապետության հետ սահմանի հայկական կողմում։ Այս մասին ասված է Հայաստանում ԵՄ առաքելության տարածած հաղորդագրության մեջ։
«Առաքելության դիտորդները ոչ մի արտասովոր շարժում կամ միջադեպ չեն նկատել»,- նշված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել էր Բաքվի տարածած ապատեղեկությունը, թե իբր հայկական զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Ավելացնել նոր մեկնաբանություն