default

ՆԱՏՕ-ի ղեկավարը զգուշացրել է հետևանքների մասին, եթե Չինաստանը շարունակի աջակցել ՌԴ-ին Ուկրաինայի դեմ մղվող պատերազմում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը զգուշացրել է Չինաստանին Ուկրաինայում ընթացող պատերազմական գործողություններում Ռուսաստանին աջակցելու համար։


«Կայուն և արդյունավետ չէ, որ Չինաստանը շարունակում է ամեամեծ անվտանգային սպառնալիքը հանդիսանալ ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների համար, հատկապես Եվրոպայում՝ աջակցելով ռուսական պատերազմական տնտեսությանը»,- Օտտավայում տված հարցազրույցի ժամանակ ասել է Ստոլտենբերգը։ Նշենք, որ նա եկել էր Կանադա՝ հանդիպելու Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյին։

Պուտինի՝ Հյուսիսային Կորեա կատարած այցին անդրադառնալով՝ Ստոլտենբերգը շեշտել է ՆԱՏՕ-ի դաշնակիցների շրջանում միասնական լինելու կարևորության մասին, հատկապես այն ժամանակ, երբ «Ռուսաստանի, Հյուսիսային Կորեայի, Իրանի և Չինաստանի նման իշխանավարական պետություններն ավելի ու ավելի են միասնական դառնում»։

«Չափազանց կարևոր է, որ մենք (ՆԱՏՕ) Ռուսաստանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի միասնական լինելու ֆոնին սերտորեն համագործակցենք Ասիայի խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի, Ճապոնիայի, Հարավային Կորայի, Նոր Զելանդիայի և Ավստրալիայի հետ»,- նշել է նա՝ հավելելով, որ Պուտինի այցը վկայությունն է այն բանի, որ ուկրաինական հակամարտությունում նա կախում ունի «իշխանավարական գործընկերներից»։

Ստոլտենբերգը ևս մեկ անգամ զգուշացրել է Չինաստանին Ռուսաստանի հանդեպ աջակցողական վերաբերմուքնի հարցում՝ ընդգծելով, որ «կլինեն և պետք է լինեն հետևանքներ»:

Ավելացնել նոր մեկնաբանություն