
Երևանը Բաքվից դեռ պատասխան չի ստացել ավելի վաղ արված առաջարկին. ԱԳ նախարար
Հայաստանը Բաքվի Հանրապետությունից (խմբ.) դեռ պատասխան չի ստացել ավելի վաղ արված առաջարկին՝ մեկ ամսվա ընթացքում ամփոփել և ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը իր և Լիտվայի ԱԳ նախարարի համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։
«Երևանը կարևոր է համարում պայմանագրի կնքման շուրջ բանակցությունները ավարտին հասցնելը և պատրաստ է այն ստորագրել մեկ ամսվա ընթացքում»,- հիշեցրել է Միրզոյանը:
ԱԳ նախարարը նշել է, որ բացի նրանից, որ Բաքուն դեռ չի պատասխանել, նաև նոր պահանջներ է առաջադրում, որոնք առնվազն հարցեր են առաջացնում Բաքվի անկեղծության և տարածաշրջանում խաղաղության հասնելու ցանկության առումով։
Ավելացնել նոր մեկնաբանություն