Բաքվի՝ ներքին լսարանին ուղղված խոսքն ագրեսիվ է, թշնամական` ի տարբերություն արտաքին լսարանի. Թաթոյան
Բաքվի Հանրապետության (խմբ.) նախագահը տարբեր է դարձրել իր խոսքը ներքին ու արտաքին լսարանների համար: Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Ներքին լսարանին ուղղված նրա խոսքն ընդգծված ագրեսիվ է ու թշնամական` ի տարբերություն արտաքին լսարանի:
Նա թշնամանքի ներքին քարոզով ապահովում է իր քաղաքական կյանքի երաշխիքներ ու ստեղծում է իր համար «պատեհ» պահի Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիայի հիմքեր:
Իրականում ադրբեջանական կողմից խաղաղության ձգտումը մոլորեցնող է, խաբկանք:
Այն արտաքին աշխարհին մոլորեցնելու համար է»,- գրել է նա:
Ավելացնել նոր մեկնաբանություն