Վաշինգտոնը շարունակում է աշխատել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ․ Միլլեր
Վաշինգտոնը շարունակում է աշխատել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը` պատասխանելով հարցին, թե Բաքվի նախագահ Իլհամ Ալիևի հետ վերջին հեռախոսազրույցի ժամանակ արդյո՞ք ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հույս ուներ նոր բան լսել խաղաղության գործընթացից, հայտնում է «Ազատությունը»։
«Վաշինգտոնը շարունակում է աջակցել Երևանի և Բաքվի միջև փոխգործակցությանը, ինչպես նաև փորձում է լուծել այդ վեճը»,- ասել է Միլլերը։
Ավելացնել նոր մեկնաբանություն