ԿԽՄԿ-ի աշխատակիցներն այցելել են Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը
Կարմիր խաչի միջազգային կազմակերպության աշխատակիցները հերթական անգամ այցելել են Բաքվում պահվող բոլոր հայերին։ Տեղեկությունը «Sputnik Արմենիային» հայտնել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Հունիս ամսին հերթական տեսակցություն եղել է բոլոր հայերին, որոնք պահվում են Բաքվի Հանրապետությունում (խմբ.), և որոնց անունները մեզ հաստատել են Բաքվի (խմբ.) իշխանությունները»,- ասել է Ամատունին։
Նա ընդգծել է, որ Բաքվում պահվող հայերը հնարավորություն են ունեցել կապ հաստատելու նաև ընտանիքի անդամների հետ։
Նշենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ները նույնպես այս մասին տեղեկություն էին տարածել։
Ավելացնել նոր մեկնաբանություն