Submitted by detq-editor on
դետք

ԿԽՄԿ-ի աշխատակիցներն այցելել են Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը

Կարմիր խաչի միջազգային կազմակերպության աշխատակիցները հերթական անգամ այցելել են Բաքվում պահվող բոլոր հայերին։ Տեղեկությունը «Sputnik Արմենիային» հայտնել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«Հունիս ամսին հերթական տեսակցություն եղել է բոլոր հայերին, որոնք պահվում են Բաքվի Հանրապետությունում (խմբ.), և որոնց անունները մեզ հաստատել են Բաքվի (խմբ.) իշխանությունները»,- ասել է Ամատունին։

Նա ընդգծել է, որ Բաքվում պահվող հայերը հնարավորություն են ունեցել կապ հաստատելու նաև ընտանիքի անդամների հետ։

Նշենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ները նույնպես այս մասին տեղեկություն էին տարածել։

 

Add new comment