Վրաստանը պատրաստակամություն է հայտնել խթանել Երևանի և Բաքվի միջև երկխոսությունը
Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին հայտարարել է, որ Թբիլիսին միշտ պատրաստ է նպաստել Հայաստանի և ԲԱքվի Հանրապետության (խմբ.) միջև կառուցողական հաղորդակցությանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վրացի նախարարը հայտարարել է պաշտոնական այցով Թբիլիսի ժամանած Բաքվի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։
«Մեկ անգամ չէ, որ ապացուցել ենք, և ես կցանկանայի մեկ անգամ ևս նշել, որ Վրաստանը միշտ եղել է Հարավային Կովկասում խաղաղ համագործակցության և համակեցության կողմնակիցը։ Մենք միշտ պատրաստ ենք նպաստել կողմերի միջև կառուցողական հաղորդակցմանը և հստակ քայլեր ձեռնարկել փոխշահավետ համագործակցության ուղղությամբ»,- ասել է Դարչիաշվիլին։
Վրաստանի ԱԳ նախարարը նաև հավելել է, որ հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են երկու երկրների համագործակցությունը, ինչպես նաև Վրաստան-Բաքվի Հանրապետություն-Թուրքիա եռակողմ ձևաչափը, ընդգծել տարածաշրջանային էներգետիկ նախագծերի կարևորությունը։
Ավելացնել նոր մեկնաբանություն