00

Ագրեսիայի և կեղծիքի նոր միջոցառում Նախիջևանում․ Բաքուն ահռելի միջոցներ է ծախսում «Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզի տարածման համար․ «Գեղարդ» հիմնադրամ

«Զանգեզուր» անունով վրանի տեղադրումը, Հայաստանի Հանրապետության քարտեզի ներկայացումն՝ ամբողջովին ադրբեջանական տեղանուններով, բացահայտ ցույց են տալիս ալիևյան իշխանության նկրտումները՝ Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ։ Այս մասին գրում է «Գեղարդ» գիտավերուծական հիմնադրամը։

«Օրեր առաջ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում Ադրբեջանի Հանրապետության նախագահի լիազոր ներկայացուցչության, Գիտության և կրթության նախարարության, Նախիջևանի պետական համալսարանի, Թուրքիայի և Ադրբեջանի տարբեր համալսարանների և «Արևմտյան Ադրբեջան համայնք»-ի մասնակցությամբ տեղի ունեցավ «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» խորագիրը կրող հակահայկական հերթական միջոցառումը։

Միջոցառման նման ընդգրկուն բնույթը խոսում է այն մասին, որ ադրբեջանական կողմը ահռելի միջոցներ է ծախսում «Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզի տարածման համար։ «Զանգեզուր» անունով վրանի տեղադրումը, Հայաստանի Հանրապետության քարտեզի ներկայացումն՝ ամբողջովին ադրբեջանական տեղանուններով, բացահայտ ցույց են տալիս ալիևյան իշխանության նկրտումները՝ Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ։ Ադրբեջանական իշխանությունների հովանավորչությամբ և Թուրքիայի Հանրապետության աջակցությամբ ադրբեջանական և թուրքական գիտակրթական բազմաթիվ ինստիտուտներ ակտիվորեն լծված են հակահայկական և «Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզի մշակման ու տարածման գործին, որի համար ալիևյան ռեժիմը հսկայական ֆինանսական միջոցներ է հատկացնում: Հավելենք նաև, որ այս միջոցառման անցկացման վայրի ընտրությունը ևս պատահական չէր։ Ադրբեջանցիները հաճախ են նմանատիպ միջոցառումներ անցկացնում հենց Նախիջևանում, որը բնիկ հայկական տարածք է և ամբողջովին հայաթափվել է՝ իրենց ցեղասպան գործողությունների հետևանքով։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկած Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Ֆուադ Նաջաֆլին հաստատել էր, որ «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգը մշակվել է ադրբեջանցի «մտավորականների» կողմից՝ Իլհամ Ալիևի անմիջական հրահանգով։

Ադրբեջանի գիտության և կրթության նախարար Էմին Ամրուլլաևն էլ, խոսելով «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» դպրոցական օլիմպիադայի, նրա շարունակական լինելու մասին, նշել էր, որ ավելանալու են «Արևմտյան Ադրբեջան» թեզի շրջանակներում գիտնականներին տրվող տարբեր դրամաշնորհների ծավալները:

Հակահայկական այս միջոցառմանը ներկա էր գտնվել նաև «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպության ղեկավար Ազիզ Ալաքբարլին, ով նշել էր, որ կառույցը ջանք չի խնայում համայնքի հարցը միջազգային ատյաններ ներկայացնելու համար:

Թուրքիայի Իգդիրի համալսարանի ռեկտոր Մեհմեթ Հաքքի Ալմանն իր ելույթում անդրադարձել էր Նախիջևանի և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի կարևորությանը՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցին, որը նրանց հնարավորություն կտա հասնելու իրենց վաղեմի երազանքին՝ թյուրքական երկրների միջև ցամաքային անմիջական կապի ստեղծմանը:

Գեղարդ գիտավերուծական հիմնադրամը դատապարտում է այս և նմանատիպ հակահայկական միջոցառումների անցկացումը։ Միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին, դիվանագիտական ներկայացուցչություններին, ուժային տարբեր կենտրոններին, հասարակական տարբեր կազմակերպություններին կոչ ենք անում համապատասխան քայլեր ձեռնարկել՝ հակահայկական կեղծ հայեցակարգերի տարածման, Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ Ադրբեջանի բացահայտ նկրտումներին, ագրեսիայի սպառնալիքներին վերջ տալու նպատակով»։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

0000000
Ադրբեջանը մտադիր է ուժեղացնել «զորքերի մարտունակությունը Հայաստանի հետ սահմանին»
Փաշինյանը խաղաղության հասնելու դեպքում չի բացառում ՀՀ-ի և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար միջազգային հայցեր չներկայացնելը
Ադրբեջանին առաջարկել ենք ԵՄ դիտորդներին հանել սահմանազատված հատվածներից․ Փաշինյան
14
Ադրբեջանցի փորձագետը խոստովանում է, որ Բաքուն նպատակ ունի առաջիկայում նոր ագրեսիվ քայլեր ձեռնարկելու Հայաստանի դեմ․ ադրբեջանագետ
45
Բաքվի հետ պաշտոնական համագործակցություն չկա. ՀՀ ԱԳՆ-ն` ջրային ռեսուրսների կառավարման մասին․ «Sputnik Արմենիա»
1
Հայտնի է, թե երբ կանցկացվի ձմեռային զորակոչն ու զորացրումը
«Հրապարակ». Որոնք են «խաղաղության պայմանագրի» չհամաձայնեցված կետերը
Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել Էներգետիկ խարտիայի բովանդակությունն ու նպատակը՝ կապելով այն ԼՂ-ի հակամարտության հետ․ «Արմենպրես»
1
Ադրբեջանի նավթահանքերի պաշարների սպառումը՝ նավթային եկամուտների էական կրճատման պատճառ
Ադրբեջանը Հայաստանի դեմ հերթական հայցն է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ
01
Արագ տեմպերով մոտենում ենք միջուկային պատերազմին․ քաղաքագետ
03
Միջազգային կառույցները արձագանքում են Արցախի հոգևոր արժեքների ոչնչացմանը, բայց այդ հայտարարությունները որևէ լուրջ հետևանք չեն ունենում․ պատգամավոր
ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարաձգման որոշումը «դեռ վերջնականացված չէ»․ «Ազատություն»
11
Ադրբեջանն ավերել է Արցախի Կովսական շրջանի 19-րդ դարի Տանձատափ եկեղեցին
1
«Ֆրանսիան ոչինչ չի մոռանում և ոչինչ չի զիջի». Ֆրանսիայի դեսպանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի մասին
Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սուրեն Սարգսյանը նշել է սցենարները