Ժամանակն է վաղուց, որ Թուրքիայի հետ պայմանավորվածությունները գետնի վրա իրականություն դառնան. Միրզոյան
Հայաստանը միանգամայն պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորմանը, դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը:
Այս մասին Թբիլիսիում Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
«Պատրաստ ենք նաև, այդ տեսլականն ունենալով, այդ տեսլականին ընդառաջ՝ արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների և պայմանավորված քայլերի իրականացմանը:
Մենք ունենք առողջ երկխոսություն Թուրքիայի հետ, մենք ունենք արդեն պայմանավորվածություն և կարծում ենք՝ ժամանակն է վաղուց, որ այդ պայմանավորվածությունները գետնի վրա իրականություն դառնան»,- ասել է նա:
Միրզոյանն ընդգծել է՝ ինչպես և նախկինում, Հայաստանը շահագրգռված է և գործնական ջանքեր է գործադրում հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:
Ավելացնել նոր մեկնաբանություն