Ադրբեջանական բանակում մարտավարական զորավարժություն է անցկացվել
Ընթացիկ տարվա նախապատրաստական պլանի համաձայն՝ ադրբեջանական բանակի տարբեր զորքերի անձնակազմերի հետ անցկացվել է մարտավարական հատուկ զորավարժություն՝ բարդ տեղանքային պայմաններում մարտական աջակցության մեքենաների հնարավորությունները գնահատելու, փոխադարձ կապի կազմակերպման և կատարելագործման նպատակով։
Նշվել է, որ ՊՆ ղեկավարությունն այցելել է՝ վերահսկելու զորախաղերի ընթացքը։ Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին զեկուցվել է, որ ժամանակակից կառավարման համակարգերի և բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ անցկացված վարժանքներում զինվորականներն առաջադրանքները կատարում են պրոֆեսիոնալ կերպով։
Զորավարժության հիմնական նպատակն էր հրամանատարության և հսկողության կազմակերպումը, այդ թվում՝ որոշումներ կայացնելու և հրամանատարների` ուժեր կիրառելու գործնական հմտությունների կատարելագործումը։
Ավելացնել նոր մեկնաբանություն