Արևմուտքը ՀՀ-ում կարող է տվյալներ հավաքել ռուսական օբյեկտների մասին. Գալուզին

Հիմքեր կան ենթադրելու, որ Արևմուտքը հետախուզական տվյալներ է հավաքում ռուսական օբյեկտների, ինչպես նաև Հայաստանի հարևան բոլոր պետությունների վերաբերյալ: «Sputnik Արմենիա»-ի փոխանցմամբ՝ «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում այս հայտարարությունն է արել ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը` մեկնաբանելով Հայաստանում ԵՄ առաքելության աշխատանքը։

«Բացասական ենք գնահատում Հայաստանում ԵՄ առաքելության գործունեությունը, ինչի մասին բազմիցս խոսել ենք»,- ասել է նա։

Ըստ նրա՝ Եվրամիության խնդիրն ակնհայտ է` ամրապնդվել տարածաշրջանում՝ ի վնաս հարավկովկասյան պետությունների ավանդական գործընկերների և հարևանների՝ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի շահերի:

«Եվրոպացի դիտորդների աշխատանքի որևէ շոշափելի արդյունք մենք չենք տեսնում»,- ընդգծել է փոխնախարարը։

Գալուզինը նշել է, որ նրանց ներկայությունը չի կանխել պարբերական սրացումները հայ-ադրբեջանական սահմանին:

«Նրանք իրենց հաշվետվություններն անմիջապես Բրյուսել են ուղարկում և անգամ հայկական կողմին չեն փոխանցում։ Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ արևմտականները հետախուզական տվյալներ են հավաքում ռուսական օբյեկտների, ինչպես նաև Հայաստանի հարևան բոլոր պետությունների վերաբերյալ»,- հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։

Գալուզինի խոսքով` Ռուսաստանը մտահոգություն ունի, որ ԵՄ առաքելությունը կարող է մշտական դառնալ․ «Այս տարվա ապրիլին առաքելության կազմում հայտնվեցին կանադացի ներկայացուցիչներ, ինչը փաստացի նշանակում է ՆԱՏՕ-ականների սողացող ներթափանցում Հարավային Կովկաս»։

Փոխնախարարը նշել է, որ ռուսական կողմը մշտապես բարձրացնում է ԵՄ առաքելության թեման Երևանի և տարածաշրջանային այլ գործընկերների հետ շփումներում. Մոսկվան համոզված է, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնել հնարավոր է միայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների` 2020-2022 թվականների եռակողմ պայմանավորվածությունների համալիր համակողմանի կատարման հիման վրա։

Հիշեցնենք` ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում տեղակայվեց 2022 թվականի հոկտեմբերին։ Դիտորդների կարգավիճակը մոտ է դիվանագիտական կարգավիճակին այն իմաստով, որ նրանք և նրանց ծառայողական գույքը (մեքենաներ, տեխնիկա և այլն) ենթակա չեն մաքսային զննման և Հայաստանում գրանցման ստանդարտ ընթացակարգերի:

ԵՄ երկրների արտգործնախարարները 2023-ի դեկտեմբերի 11-ին որոշեցին 50 տոկոսով ավելացնել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության թիվը՝ 138 աշխատակցից հասցնելով 209-ի:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

0000000
Ադրբեջանը մտադիր է ուժեղացնել «զորքերի մարտունակությունը Հայաստանի հետ սահմանին»
Փաշինյանը խաղաղության հասնելու դեպքում չի բացառում ՀՀ-ի և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար միջազգային հայցեր չներկայացնելը
Ադրբեջանին առաջարկել ենք ԵՄ դիտորդներին հանել սահմանազատված հատվածներից․ Փաշինյան
14
Ադրբեջանցի փորձագետը խոստովանում է, որ Բաքուն նպատակ ունի առաջիկայում նոր ագրեսիվ քայլեր ձեռնարկելու Հայաստանի դեմ․ ադրբեջանագետ
45
Բաքվի հետ պաշտոնական համագործակցություն չկա. ՀՀ ԱԳՆ-ն` ջրային ռեսուրսների կառավարման մասին․ «Sputnik Արմենիա»
1
Հայտնի է, թե երբ կանցկացվի ձմեռային զորակոչն ու զորացրումը
«Հրապարակ». Որոնք են «խաղաղության պայմանագրի» չհամաձայնեցված կետերը
Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել Էներգետիկ խարտիայի բովանդակությունն ու նպատակը՝ կապելով այն ԼՂ-ի հակամարտության հետ․ «Արմենպրես»
1
Ադրբեջանի նավթահանքերի պաշարների սպառումը՝ նավթային եկամուտների էական կրճատման պատճառ
Ադրբեջանը Հայաստանի դեմ հերթական հայցն է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ
01
Արագ տեմպերով մոտենում ենք միջուկային պատերազմին․ քաղաքագետ
03
Միջազգային կառույցները արձագանքում են Արցախի հոգևոր արժեքների ոչնչացմանը, բայց այդ հայտարարությունները որևէ լուրջ հետևանք չեն ունենում․ պատգամավոր
ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարաձգման որոշումը «դեռ վերջնականացված չէ»․ «Ազատություն»
11
Ադրբեջանն ավերել է Արցախի Կովսական շրջանի 19-րդ դարի Տանձատափ եկեղեցին
1
«Ֆրանսիան ոչինչ չի մոռանում և ոչինչ չի զիջի». Ֆրանսիայի դեսպանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի մասին
Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սուրեն Սարգսյանը նշել է սցենարները