4

Բաքուն ՀՀ-ի նկատմամբ ունի անթաքույց զավթողական նպատակներ և տարածքային նկրտումներ․ ադրբեջանագետ

Պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․  

«Նախորդիվ նշել էի, որ հուլիսի 20-ին Բաքվի բռնապետ Ալիևը օկուպացված Շուշիում անցկացվող «Կեղծ տեղեկատվության բացահայտում. ապատեղեկատվության դեմ պայքար» թեմայով 2-րդ գլոբալ մեդիա ֆորումի շրջանակներում անցկացվող հարցուպատասխանի ժամանակ հանդես է եկել ծավալուն հայտարարություններով։ Ավելի քան երեք ժամ տևած այդ հարցուպատասխանը ես նայել եմ ամբողջությամբ։ Քանի որ հայկական մեդիա տիրույթում որոշ հայտարարություններ ակտիվորեն քննարկվել էին, կցանկանամ անդրադառնալ այն հատվածներին, որոնք դուրս են մնացել ուշադրությունից։

Նախ, ուշադրության է արժանի, որ հարցուպատասխանի մոդերատորը «Euronews» հեռուստաընկերության պրոդյուսեր Ռեբեկա Մակլաֆլին Իսթհեմն է։ Սա շատ բան է ասում, թե «Euronews»-ի և թե այդ տիկնոջ արժեհամակարգի ու «սկզբունքայնության» մասին։ Նա շռայլ էր բռնապետ ու ագրեսոր Ալիևի հասցեին իր հաճոյախոսություններում։

Ուշագրավն այն է, որ Ալիևը ևս շռայլ էր ԱՄՆ-ի ու Եվրոպայի հասցեին ուղղված իր հանդուգն ու հեգնական ձևակերպումներում։ Բերեմ մի քանի օրինակ՝
«Մենք ուժով և քաղաքական միջոցներով վերականգնեցինք Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքը, որը գտնվում էր օկուպացիայի տակ։ Իսկ մենք պատժամիջոցների տակ ենք եղել։ Այնպես որ, իհարկե, շատ հիասթափեցնող է, ավելի հիասթափեցնող է այն բառապաշարը, որն օգտագործվում էր տարբեր հանրային միջոցառումների ժամանակ։ Ադրբեջանի հետ սովորականի պես չենք աշխատելու (No business as usual with Azerbaijan). մենք բոլորս հիշում ենք այդ հայտարարությունը, իսկ հետո ի՞նչ եղավ։ Բիզնեսը, ինչպես միշտ, շարունակվեց, և մենք ոչինչ չարեցինք այդ չափազանցված և անիրատեսական պահանջները բավարարելու համար...»։ Սրանով Ալիևն ուզում է շեշտել, թե որքան անարժեք են ԱՄՆ-ից բարձր մակարդակով եկող հայտարարությունները ու որքան արագ դրանք կարող են փոխվել, մինչդեռ շեշտում է, թե որքան հետևողական է ինքը իր քաղաքականության մեջ։

Ալիևը նաև շեշտում է, որ անտարբեր է միջազգային կառույցների ու նրանց կարծիքների նկատմամբ։ «Մենք պարզապես որոշեցինք մեր տնային աշխատանքը կատարել, կենտրոնանալ մեր երկրի, մեր ժողովրդի վրա, և ուշադրություն չդարձնել, թե ով ինչ է ասել Եվրախորհրդարանում կամ Եվրոպայի Խորհրդում։ Մենք բացարձակապես անտարբեր ենք դրա նկատմամբ»։

Իրեն «նեոկոլոնիալիզմի» պայքարի «առաջամարտիկ» հռչակած բռնապետը չի մոռանում նաև Ֆրանսիայի հասեցին խոսքեր շռայլել․ «...այն, ինչ անում է Ֆրանսիան, անընդունելի է, զզվելի է և պետք է դադարեցվի: Նրանք իրավունք չունեն վերահսկելու իրենց տարածքից ավելի քան 10000 կիլոմետր հեռավորության վրա ապրող մարդկանց իրավունքները, որոնց նրանք նվաստացնում են, ում ասիմիլացիայի են ենթարկում և սպանում․․․»։

Սա ասում է մի բռնապետ, ով իր քաղաքականությամբ ու ագրեսիայով հազարավոր մարդկանց սպանության պատճառ է դարձել, ով ավելի քան տաս ամիս սովի է մատնել 120,000 հայի՝ նրանց ենթարկացնելու, ստորացնելու ու բռնի տեղահանելու համար։ Իհարկե, սա աբսուրդ է, բայց այս աբսուրդի Ալիևը նաև հասել է ոչ միայն Հայաստանի, այլև հենց Արևմուտքի անհետևողական ու վտանգավոր քաղաքականության պատճառով, քանի որ նրանք այնքան էին կենտրոնացել ռուսներին դուրս բերելու վրա, որ չհասկացան, թե ինչ անկառավարելի բռնապետի է վերածվում Ալիևը իրենց իսկ անուղղակի, իսկ որոշ դեպքերում՝ ուղղակի օգնությամբ

Անդրադառնամ նաև Հայաստանի հետ կապված հայտարարություններին։ Նախ, Ալիևը մի քանի անգամ շեշտում է, որ Հայաստանի Հանրապետությունը դա «Արևմտյան Ադրբեջան է»՝ ադրբեջանցիների «պատմական հողը»։

«Ադրբեջանցիների այսօրվա Հայաստանի տարածքից դեպորտացիայի են ենթարկվել 20-րդ դարի սկզբին`1918 թվին։ Դրանից հետո դա շարունակվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից անմիջապես հետո արևմտյան երկրներում ապրող հայերին հայրենադարձելու պատրվակով։ Այն ժամանակ 1940-1950-ական թվականներին ընդունվեցին սովետական կառավարության և ղեկավարության մի քանի որոշումներ, և հարյուր հազարավոր մարդիկ տեղահանվեցին դեպի Կուր-Արաքսի հարթավայր, որը կյանքի համար բոլորովին ոչ պիտանի էր և տարբերվում էր Զանգեզուրի, Գոյչայի և Արևմտյան Ադրբեջանի այլ ադրբեջանաբնակ տարածքների բնական և կլիմայական պայմաններից, որտեղ նրանք սովոր են ապրել․․․Արևմտյան Ադրբեջանից վտարված ադրբեջանցիների և Ադրբեջանում նրանց ժառանգների թիվն այսօր միլիոնների է հասնում»,-նշում է Ալիևը։

Այս հայտարարությամբ Ալիևը հստակ ցույց է տալիս իր հետագա զավթողական պլանները, բայց ՀՀ իշխանությունները շարունակում են անտեսել այս պարզ իրողությունը։ Եթե սրան գումարենք նաև այն հանգամանքը, որ վերջին կես տարվա ընթացքում Ադրբեջանը համատեղ ու անհատական ավելի քան 60 զորավարժություն ու վարժանքներ է անցկացրել, ապա պատկերը շատ հստակ է՝ Ադրբեջանը ՀՀ-ի նկատմամբ ունի անթաքույց զավթողական նպատակներ և տարածքային նկրտումներ։

Ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ Ալիևը փաստացի խոստովանում է, որ տասնամյակներ շարունակ հենց Ադրբեջանն է ընկալվել որպես ագրեսոր Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում և հիմա իրենք ակտիվ աշխատանք են տանում այդ խոսույթը փոխելու ուղղությամբ։

«Շուրջ 30 տարի մենք ենթարկվել ենք էթնիկ զտումների և օկուպացիայի, բայց կարծես մենք ագրեսոր լինեինք։ Լրատվամիջոցների լուսաբանման, ինչպես նաև, քաղաքական դրդապատճառներով հաղորդագրությունների ու որոշումների հետևանքով, մենք դարձանք միջազգային պատժամիջոցների առարկա։ ԱՄՆ-ն Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանեց դեռ 1992 թվականին: Մենք ագրեսիայի առարկա էինք, բայց ԱՄՆ-ում հայկական լոբբիի և Կոնգրեսի հայամետ անդամների պատճառով մեզ ենթարկեցին պատժամիջոցներ: Այնպես որ, բացարձակ անհեթեթ իրավիճակ էր․․․Այսպիսով, մենք պետք է շատ աշխատեինք»,-նշում է Ալիևը։

Այս հայտարարությամբ Ալիևն ապացուցում է, որ սուտ են ՔՊ-ի և նրանց հարող բոլոր «փորձագետների» այն պնդումները, թե աշխարհում ԼՂ-ն Ադրբեջանի մաս էր ընկալվում, թե իբր մեզ կընկալեին որպես «ագրեսոր» և նման այլ անհեթեթ հայտարարություններ։ Ալիևը պարզ ասում է, թե ինչ ընկալում կար Ադրբեջանի մասին, բայց ՀՀ իշխանությունների ապաշնորհության ու տգիտության հետևանքով մենք հասել ենք մի իրավիճակի, որ այսօր Ալիևը հպարտանում է պատերազմ սանձազերծելու ու էթնիկ զտում իրականացնելու կապակցությամբ, ավելին՝ մեր պետությունը կոչում է «Արևմտյան Ադրբեջան» և մնում անպատասխան։ Մինչդեռ այս ամենը կարելի էր դարձնել գլխացավանք Ալիևի համար, բայց դա աշխատանք է պահանջում՝ համառ ու հետևողական, իսկ դա ՀՀ իշխանությունների համար չէ, իրենք կարող են հայտարարել պատերազմի վտանգի մասին ու միասին գնալ արձակուրդ․․․»։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

0000000
Ադրբեջանը մտադիր է ուժեղացնել «զորքերի մարտունակությունը Հայաստանի հետ սահմանին»
Փաշինյանը խաղաղության հասնելու դեպքում չի բացառում ՀՀ-ի և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար միջազգային հայցեր չներկայացնելը
Ադրբեջանին առաջարկել ենք ԵՄ դիտորդներին հանել սահմանազատված հատվածներից․ Փաշինյան
14
Ադրբեջանցի փորձագետը խոստովանում է, որ Բաքուն նպատակ ունի առաջիկայում նոր ագրեսիվ քայլեր ձեռնարկելու Հայաստանի դեմ․ ադրբեջանագետ
45
Բաքվի հետ պաշտոնական համագործակցություն չկա. ՀՀ ԱԳՆ-ն` ջրային ռեսուրսների կառավարման մասին․ «Sputnik Արմենիա»
1
Հայտնի է, թե երբ կանցկացվի ձմեռային զորակոչն ու զորացրումը
«Հրապարակ». Որոնք են «խաղաղության պայմանագրի» չհամաձայնեցված կետերը
Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել Էներգետիկ խարտիայի բովանդակությունն ու նպատակը՝ կապելով այն ԼՂ-ի հակամարտության հետ․ «Արմենպրես»
1
Ադրբեջանի նավթահանքերի պաշարների սպառումը՝ նավթային եկամուտների էական կրճատման պատճառ
Ադրբեջանը Հայաստանի դեմ հերթական հայցն է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ
01
Արագ տեմպերով մոտենում ենք միջուկային պատերազմին․ քաղաքագետ
03
Միջազգային կառույցները արձագանքում են Արցախի հոգևոր արժեքների ոչնչացմանը, բայց այդ հայտարարությունները որևէ լուրջ հետևանք չեն ունենում․ պատգամավոր
ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարաձգման որոշումը «դեռ վերջնականացված չէ»․ «Ազատություն»
11
Ադրբեջանն ավերել է Արցախի Կովսական շրջանի 19-րդ դարի Տանձատափ եկեղեցին
1
«Ֆրանսիան ոչինչ չի մոռանում և ոչինչ չի զիջի». Ֆրանսիայի դեսպանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի մասին
Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սուրեն Սարգսյանը նշել է սցենարները