Submitted by detq-editor on
Իրանն ու Ռուսաստանը քննարկում են համատեղ նախագծերի իրականացումը

Իրանն ու Ռուսաստանը քննարկում են համատեղ նախագծերի իրականացումը

Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին Մոսկվայում հանդիպում է ունեցել  Ռուսաստանի նախագահի օգնական Իգոր Լևիտինի հետ: Այս մասին տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը հույս են հայտնել, որ երկու երկրների լուրջ մասնակցությամբ կարագացվի «Հյուսիս-հարավ» միջանցքի ծրագրի իրականացումը։

Ջալալին նշել է, որ Իրանը ողջունում է Ռուսաստանի ներկայությունը տրանսպորտի և տարանցման ոլորտում ենթակառուցվածքների ստեղծման և ամբողջականացման համար։ Անդրադառնալով երկու երկրների միջև լայնածավալ փոխգործակցությանը՝ Լևիտինն իր հերթին հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստ է կառուցել Ռեշտ-Աստարա երկաթուղին։

Նշվում է, որ ներկայումս Իրանը և Ռուսաստանը քննարկում են նոր համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունը։

Ավելացնել նոր մեկնաբանություն