Submitted by A.Gevorgyan on
fred

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիան միայն քաղաքական աջակցություն է ցուցաբերել իրեն

«Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ։

Ադրբեջանական կայքերից մեկը դիմել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը՝ այս հայտարարության վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար։

Այս մասին հայտնում է «1news.az» կայքը։

Ըստ նախարարության բարձրաստիճան ներկայացուցչի՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնման հետ կապված ռազմական գործողություններին այլ երկրի զինվորականների մասնակցության վերաբերյալ պնդումները որևէ հիմք չունեն։

«44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիան և Պակիստանը քաղաքական աջակցություն են ցուցաբերել Ադրբեջանին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ելույթներում բազմիցս շնորհակալություն է հայտնել Թուրքիայի և Պակիստանի ղեկավարությանը քաղաքական աջակցության համար։ Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնման գործողություններին ոչ մի պետության զինված ուժերի անձնակազմ չի մասնակցել»,- պատասխանել են նախարարությունից։  

 

Ավելացնել նոր մեկնաբանություն