Submitted by D.Guyumjyan on
detq

ԻՀՊԿ-ն Հանիեի սպանության համար կոշտ պատասխան է խոստանում

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը խոստացել է, որ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունը կոշտ արձագանքի է արժանանալու։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «Tasnim» լրատվական գործակալությունը։

Տարածված հայտարարության համաձայն՝ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարը սպանվել է Իրանի նոր նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելուց հետո Թեհրանում գտնվող իր նստավայրին Իսրայելի հասցրած հարվածի հետևանքով։

ԻՀՊԿ-ի հայտարարությունում այլ մանրամասներ չեն նշվում։

Հիշեցնենք, որ Իսմայիլ Հանիեն հուլիսի 31-ին սպանվել է Իրանի մայրաքաղաք Թեհրանում, որտեղ նախօրեին մասնակցել էր Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը և հանդիպել նրա հետ։


 

Ավելացնել նոր մեկնաբանություն