77

Հավաքական Արևմուտքը ցույց է տվել իր ամբողջ թուլությունը Բաքվին, նա չի կարող հասնել խաղաղության պայմանագրի կնքմանը. Հայրապետյան. «Մեդիալաբ»

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը 

– Տիկի՛ն Հայրապետյան, համաձա՞յն եք Ալիևի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի այն մտքին, որ հիմա կա պատմական հնարավորություն, երբ Ադրբեջանն ու Հայաստանը կարող են վերջ դնել թշնամանքին ու խաղաղություն հաստատել տարածաշրջանում։ Նշեմ, որ նա նաև ընդգծել է Հայաստանի Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին։

– Նախ ասեմ, որ տվյալ պաշտոնյան իր ուղերձները գերազանցապես հղում է արտաքին լսարանին ու միշտ ինչ-որ առումով փորձում է մեղմել Ալիևի հայտարարությունները, սուր անկյունները փոքր-ինչ մեղմելու դերակատարություն է ստանձնել։ Նրա հայտարարությունները վերլուծելիս պետք է հաշվի առնել, որ դա առաջին հերթին ուղղված է արտաքին լսարանին։ 

Այդ «պատմական հնարավորություն» արտահայտությունը իրենք վերցրել են ամերիկյան կողմի հայտարարությունից, որպեսզի ցույց տան, թե աջակցում են այդ գործընթացներին և այլն, բայց իրականության մեջ շարունակում են առաջ քաշել իրենց պահանջները, ընդ որում՝ ոչ միայն Սահմանադրության փոփոխության, այլև Սյունիքով արտատարածքային միջանցք ստանալու ուղղությամբ: Նրանց բոլոր քայլերը հենց դրան են ուղղված, ու դրա մասին պարբերաբար հիշատակում են տարբեր մակարդակներով։ 

Եթե ուսումնասիրեք վերջին մեկ շաբաթվա կտրվածքով ադրբեջանական տեղեկատվական քարոզչությունը՝ և՛ պետական հեռուստաընկերություն, և՛ տարբեր քարոզչական աղբյուրներ, ապա ամբողջությամբ կտեսնեք մեկ գերակա վերնագիր՝ «Արևմուտքը դրդում է Հայաստանին գնալ նոր պատերազմի», այսինքն՝ Արևմուտքի դերակատարումն այնտեղ գնահատվում է որպես պատերազմի հետ կապված սադրիչ գործողություն։ 

Պատճառն այն է, որ հենց այսօր Օ’Բրայենը բաց տեքստով հայտարարեց, որ իրենց նպատակն այն է, որ Կենտրոնական Ասիան Ադրբեջանով ու Հայաստանով կապվի Եվրոպայի հետ՝ շրջանցելով Չինաստանն ու Ռուսաստանը, իսկ Ալիևը Չինաստանի հետ արդեն ռազմավարական հռչակագիր է կնքել ու շարժվում է բոլորովին այլ ուղղությամբ, դրա համար էլ ամբողջ քարոզչությունն ուղղվում է Արևմուտքի, նրան տարածաշրջանից դուրս բերելու դեմ։ Իսկ Ամիրբեկովն ընդամենը փորձում է ցույց տալ, որ իրենք իբրև թե գնում են խաղաղության գործընթացի, բայց այս նախապայմաններն ունեն ու այնքան են դրա մասին խոսում, որ դա ընկալելի լինի նաև միջազգային հանրության շրջանում։

– Որ Ադրբեջանը հայտարարում է, թե Արևմուտքը դրդում է Հայաստանին նոր պատերազմի գնալ, սա միայն արվում է Արևմուտքի դե՞մ, թե՞ սրանով Ադրբեջանը, ինչպես միշտ, հող է նախապատրաստում նախահարձակ գործողությունների համար։

– Կարծում եմ՝ դա կարող է երկու ուղղությամբ աշխատել․ առաջինը՝ իրենք իսկապես ուզում են հող նախապատրաստել ու ինչ-որ ծրագրեր ունեն, երկրորդ՝ իրենք կիրառում են ուժի սպառնալիքի գործոնը, որը պակաս կարևոր չէ։ Քարոզչական այնպիսի մթնոլորտ են ստեղծում, որ Հայաստանում կրկին խոսվի պատերազմի վտանգի մասին, ու Հայաստանի քաղաքացիների նկատմամբ ստեղծեն իրավիճակ, որ նրանք մտածեն հերթական զիջման գնալու մասին՝ կլինի դա տարածքային կորուստ, թե Սահմանադրության փոփոխություն։ Բայց, ընդհանուր առմամբ, ձեռագիրը շատ մոտ է այն ընդհանուր իրավիճակին, որը եղել է նաև Կիրանցի միակողմանի զիջումներից առաջ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

8
Արցախցին մտահոգ է, որ ընդունելով ՀՀ քաղաքացիություն` կկորցնի վերադարձի իրավունքը. Գեղամ Ստեփանյան
Սերգեյ Կոպիրկինին Սուրեն Պապիկյանին է ներկայացրել ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդին
Ադրբեջանը լուրջ խնդիրներ ունի. եթե գոնե մի քանի տարի կարողանանք դիմադրել, սեփական ժողովուրդը կսրբի Ալիևին. «Հայաքվե»
1
Հայկական պատվիրակությունն մասնակցել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Իտալիա 2024 թ. համագործակցության ծրագրի միջոցառմանը
14
«Հայաստանն Ադրբեջանի դեմ պատերազմ է նախապատրաստում». այս վերնագրով հոդվածների պակաս ադրբեջանական իշխանական ու քարոզչական մամուլում չկա. ադրբեջանագետ