00

Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2024» զորավարժություններին

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) «Կոբալտ-2024» զորավարժություններին, որոնք կանցկացվեն Նովոսիբիրսկում օգոստոսի 14-16-ը Ռոսգվարդիայի ղեկավարությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Ռոսգվարդիայի մամուլի ծառայությանը։

«2024 թվականի օգոստոսի 14-ին ՌԴ Ազգային գվարդիայի զորքերի դաշնային ծառայության ղեկավարությամբ Նովոսիբիրսկի մարզում՝ գերատեսչության ուսումնական կենտրոնի բազայում, տեղի կունենա ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի կառավարման մարմինների և հատուկ նշանակության ուժերի կազմավորումների «Կոբալտ-2024» հատուկ վարժանքի հանդիսավոր բացումը։  Զորավարժությունները կավարտվեն օգոստոսի 16-ին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ միջոցառմանը կմասնակցեն ՌԴ, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչներ:  

Հաղորդվում է, որ երեք օրվա ընթացքում վարժանքի մասնակիցները կփոխանակվեն փորձով և կբարելավեն հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումների միջև փոխգործակցության հմտությունները: ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի կազմում ընդգրկված ստորաբաժանումները ձեռք կբերեն անօրինական զինված կազմավորումների որոնման, հայտնաբերման և ոչնչացման համատեղ գործողությունների գործնական հմտություններ: Օդուժի և ԱԹՍ-ների կիրառմամբ՝ հատուկջոկատայինները կխաղարկեն շենքի և տրանսպորտի վրա գրոհելու, պատանդների ազատ արձակման և գրոհայինների չեզոքացման սցենարներ:

ՀԱՊԿ առաջիկա զորավարժությունների մասնակից երկրների թվում Հայաստանը չի նշվում։ 

Հայաստանը վերջին շրջանում բոյկոտում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում անցկացվող միջոցառումները, այդ թվում՝ զորավարժությունները։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի փետրվարին հայտարարել էր, որ Հայաստանը գործնականում սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Նա նշել էր, որ ՀԱՊԿ-ը չի կատարել Հայաստանի նկատմամբ պարտավորությունները, ինչն առանց հետևանքների չէր կարող մնալ։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

14
Ադրբեջանցի փորձագետը խոստովանում է, որ Բաքուն նպատակ ունի առաջիկայում նոր ագրեսիվ քայլեր ձեռնարկելու Հայաստանի դեմ․ ադրբեջանագետ
45
Բաքվի հետ պաշտոնական համագործակցություն չկա. ՀՀ ԱԳՆ-ն` ջրային ռեսուրսների կառավարման մասին․ «Sputnik Արմենիա»
1
Հայտնի է, թե երբ կանցկացվի ձմեռային զորակոչն ու զորացրումը
«Հրապարակ». Որոնք են «խաղաղության պայմանագրի» չհամաձայնեցված կետերը
Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել Էներգետիկ խարտիայի բովանդակությունն ու նպատակը՝ կապելով այն ԼՂ-ի հակամարտության հետ․ «Արմենպրես»
1
Ադրբեջանի նավթահանքերի պաշարների սպառումը՝ նավթային եկամուտների էական կրճատման պատճառ
Ադրբեջանը Հայաստանի դեմ հերթական հայցն է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ
01
Արագ տեմպերով մոտենում ենք միջուկային պատերազմին․ քաղաքագետ
03
Միջազգային կառույցները արձագանքում են Արցախի հոգևոր արժեքների ոչնչացմանը, բայց այդ հայտարարությունները որևէ լուրջ հետևանք չեն ունենում․ պատգամավոր
ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարաձգման որոշումը «դեռ վերջնականացված չէ»․ «Ազատություն»
11
Ադրբեջանն ավերել է Արցախի Կովսական շրջանի 19-րդ դարի Տանձատափ եկեղեցին
1
«Ֆրանսիան ոչինչ չի մոռանում և ոչինչ չի զիջի». Ֆրանսիայի դեսպանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի մասին
Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սուրեն Սարգսյանը նշել է սցենարները