Հայաստանի Սահմանադրության մեջ տարածքային պահանջները խաղաղության հիմնական խոչընդոտն են. Էմիրբեյով
«Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված Ադրբեջանի դեմ տարածքային պահանջները մնում են Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացում հետագա առաջընթացի միակ խոչընդոտը»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Էմիրբեյովը:
Այս մասին հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։
«Խոսքը ոչ թե Ադրբեջանի ճնշման տակ Սահմանադրությունը փոխելու մասին է, այլ այն մասին, որ ընտրողները պատասխանեն հարցին՝ խաղաղությո՞ւն եք ուզում, թե՞ Ադրբեջանի հետ նոր հակամարտության հնարավորություն։ Եթե Հայաստանի իշխանություններն այսպես դնեն հարցը, ապա կարծում եմ, որ Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը, որոնք կմասնակցեն հանրաքվեին, կաջակցի խաղաղությանը»,- ասել է նա։
Ըստ նրա՝ այս պահին բանակցություններին նպաստող գործոններից մեկն այն է, որ երկու կողմերն էլ քննարկել են հարցերից ամենավիճահարույցը․ համաձայնել են ավելի ուշ լուծել «Զանգեզուրի միջանցքի» հարցը, որը Ադրբեջանի տարածքը կապելու է Նախիջևանի հետ։
«Փոխադարձ համաձայնության հիման վրա մենք որոշեցինք հանել այս կետը խաղաղության պայմանագրից և դրա քննարկումը տեղափոխել հաջորդ փուլ․․․ բայց դեռ կարող ենք տեքստում գրել այն, որ սա այն հարցերից մեկն է, որին երկրները կարող են վերադառնալ՝ քննարկելու և ապագայում ընդհանուր համաձայնության հասնելու համար»,- նշել է ադրբեջանցի պաշտոնյան։
Ավելացնել նոր մեկնաբանություն