+9765

Ադրբեջանցի ակտիվիստն ահազանգում է Հայաստանի հետ հաշտեցման օգտին հանդես եկող Ջավիդ Աղայի անհետանալու մասին

ՔՊ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան ալիքում գրում է

«Ադրբեջանցի ակտիվիստներից մեկն ահազանգում է մեկ այլ ադրբեջանցի հետազոտողի, լրագրողի և Հայաստանի հետ հնարավոր հաշտեցման օգտին հանդես եկող Ջավիդ Աղայի անհետանալու մասին։

Հրապարակման համաձայն՝ Ջավիդ Աղան պատրաստվում էր մեկնել Բաքվից այսօր առավոտյան, բայց արդեն ութ ժամ է՝ նրանից որևէ լուր չկա։ Ստուգել են և իմացել, որ լրագրողն այդպես էլ չի նստել ինքնաթիռ։ Հարազատների հետ նա որևէ կապ չի հաստատել։ Սա Ադրբեջանում սկսված հետապնդումների հերթական դեպքն է։

Թիրախում՝ հայերի հետ խաղաղության օգտին հանդես եկող հատուկենտ ադրբեջանցի լրագրողներն ու ակտիվիստներն են։ Դրանից հետո կարող ենք շարունակել հավատալ այն հեքիաթին, որ Ադրբեջանը ձգտում է խաղաղություն կառուցել հայերի հետ և միայն ատելություն էր քարոզվում Արցախի հայերի հանդեպ․․․»: 

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն