863524

Այս պատերազմում ավարտը լինելու է՝ որպես պետություն և ազգ, կողմերից մեկի՝ պատմության ասպարեզը լքելը. Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Բռնազավթված Արցախի Հանրապետությունից Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենայի տարածած «տեսանյութերը» այդ վարչախմբի կողմից Հայաստանի և հայության դեմ վարվող հիբրիդային մշտական պատերազմի հոգեբանական հարձակման բաղադրիչներից են։

Դրանք նախատեսված են մեզ, իբր, «հաշտեցնելու» այն մտքի հետ, թե Հայաստաանի սրբազան հողի այդ հատվածն ընդմիշտ ու անվերադարձ կորած է, մինչդեռ բարբարոսներն այն ամբողջությամբ վերահսկում են ընդսմենը մեկ տարուց էլ պակաս ժամանակահատվածում, որը մեր պատմության հազարամյակների ուղեծրում ընդամենը կես վայրկյան է՝ ակնթարթից էլ փոքր ժամանակ։

Նման «տեսանյութերը» պետք է մեզ համար վերածել խթանի՝ մշակելու և իրագործելու Բաքվի պիղծ վարչախմբի կողմից բռնազավթված մեր սրբազան հայրենիքի հազարամյակների հայկական պատմություն ունեցող այս հատվածը վերաազատագրելու և հայության հաղթական վերադարձը կազմակերպելու համար։ 
Հայկական քաղաքակրթության և բարբարոսսկան տարերքի միջև մշտնջենական այս պատերազմում ավարտը լինելու է՝ որպես պետություն և ազգ, կողմերից մեկի՝ պատմության ասպարեզը լքելը։ 

Սա դառը, սակայն հավաստի իրողություն է, որը նախ՝ պետք է գիտակցել, իսկ հետո՝ սրանից բխեցնել պետության և ազգի կազմակերպման տեսլականը և հաղթանակի ծրագիրը»։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն