Այսօր Ադրբեջանում որևէ ինտրիգ չի լինելու. քաղաքագետ
Այսօր Ադրբեջանում որևէ ինտրիգ չի լինելու: Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:
Նա մասնավորապես նշել է. «Այսօր Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են, որոնք, մեծ հաշվով, ոչինչ չեն փոխելու անգամ այդ երկրի ներքաղաքական կյանքում:
Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների շուրջ ինտրիգ եղել է միայն 2005-ին:
Դրանք առաջին ընտրություններն էին, որոնք հաջորդում էին նախագահի պաշտոնում Իլհամ Ալիևի ընտրությանը: Իսկ այս իրադարձությունն ուղեկցվել էր ընդդիմության բողոքի զանգվածային ցույցերով:
Մյուս կողմից, այդ ընտրությունները հաջորդում էին վրացական և ուկրաինական «գունավոր հեղափոխություններին» ու ինտրիգային էին նաև այդ պատճառով»:
Ավելացնել նոր մեկնաբանություն