125

COP29-ին Հայաստանի մասնակցությունը կլեգիտիմացնի Բաքվի քաղաքականությունը. քաղաքագետ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «ՀՀ վարչապետի պաշտոնակատարը հայտարարել է, որ դեռեւս չի որոշել, թե մասնակցելու է Բաքվում կայանալիք  COP29-ին նիստին, թե' ոչ, չնայած նրան, որ Ադրբեջանից հրավեր է ստացել։ 

Մի շարք իրավապաշտպաններ, այդ թվում ԵՄ պատգամավորներ, անընդունելի են համարում այդ միջոցառմանը մասնակցելը, համարելով, որ էթնիկ զտումներ իրականացրած, եւ հայ գերիներ ու պատանդներ պահող երկրում  նման միջոցառմանը մասնակցելը լեգիտիմացնում է Ադրբեջանի գործողությունները։

Հայաստանի փաստացի ղեկավարի մասնակցությունն այդ միջոցառմանը կլեգիտիմացնի այդ երկրի էթնիկ զտումներ իրականացնելու իրավունքը եւ պատանդ հայերի դատավարությունը։ Անգամ դրան մասնակցելը հնարավոր համարելն է լեգիտիմացնում Ադրբեջանի քաղաքականությունը։

Վերը նշված նկատառումներից ելնելով, կարելի է ենթադրել, որ այդ անձն, այնուամենայնիվ, կմասնակցի այդ միջոցառմանն, ինչն իր վարած քաղաքականության տրամաբանության մեջ է գտնվում»։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն