Համաթյուրքական այբուբեն է ստեղծվում, որը հանգիստ կարող է օգտագործվել մի քանի տասնյակ ժողովուրդների ու պետությունների կողմից. թուրքագետ
Պ.գ.թ. դոցենտ, թուրքագետ Մհեր Աբրահամյանը տելեգրամյան ալիքում գրում է. «Համաթյուրքական այբուբեն է ստեղծվում, որը հանգիստ կարող է օգտագործվել մի քանի տասնյակ ժողովուրդների ու պետությունների կողմից: Սա անգլերենի պես մի լեզու է դառնալու թյուրքական ազգերի համար, որը հնարավորություն է տալու, այսպես կոչված Թուրանի ձևավորմանը: Սա տեղի ունեցավ Արցախի անկումից հետո, սա էլ ավելի թափ է ստանալու «Զանգեզուրի միջանցքի» բացվելուց հետո:
Ուստի հայաստանյան հասարակությանը, սփյուռքին պետք է հասու դարձնել այն վտանգը, որ սպառնում է Հայաստանին:
Իսկ այս իշխանությունը զբաղված է կեղծ օրակարգերով, թե Կիրանցի պատը մեր պատմության հաջողությունն է, մենք դանդաղ ենք քշում, բայց արագ, խախտում ենք, փող տալիս ու քշում և նման դատարկաբանություններ»:
Ավելացնել նոր մեկնաբանություն