jıı

Ադրբեջանն ընդլայնում է ռազմական համագործակցությունը

Հեղինակ
Ասյա Գեվորգյան

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Ղազախստանի պաշտպանության նախարար Ռուսլան Յակսիլիկովի հետ, որը Ադրբեջան էր այցելել «ADEX 2024»  ցուցահանդեսին մասնակցելու նպատակով։

Այս մասին հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին։

Հանդիպմանը նշվել է, որ երկրների միջև երկկողմ ռազմական համագործակցությունը հիմնված է բարեկամական և եղբայրական հարաբերությունների վրա, ընդգծվել է, որ պաշտպանության ոլորտում համագործակցությունը ծառայում է երկու բանակների էլ ավելի հզորացմանը։ Քննարկվել են Ադրբեջանի և Ղազախստանի միջև ռազմական համագործակցության ներկա իրավիճակը և  հեռանկարները։ Ադրբեջանի և Ղազախստանի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվել է 2025 թվականի երկկողմ ռազմական համագործակցության պլան, իսկ ազգային պաշտպանության համալսարանների միջև` հուշագիր։

Զաքիր Հասանովը հանդիպել է նաև Իտալիայի պաշտպանության նախարար Գիդո Կրոսետտոյի հետ։  Նրանք քննարկել են ռազմական, ռազմատեխնիկական ոլորտում Ադրբեջանի և Իտալիայի միջև համագործակցության ներկա վիճակն ու հետագա զարգացումը։ 

Զաքիր Հասանովը հանդիպում է ունեցել Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի և Թուրքիայի նախագահի աշխատակազմին կից ռազմարդյունաբերության կոմիտեի ղեկավար Հալուք Գյորգյունի գլխավորած պատվիրակության հետ։ Հանդիպումներում հատուկ շեշտվել է տեխնոլոգիական նորարարությունների կիրառմամբ համատեղ արտադրության ավելացման կարևորությունը։ Երկու հանդիպումների ավարտին ստորագրվել են ռազմատեխնիկական համագործակցության մի քանի պայմանագրեր։

Նկարը՝ Ղազախստանի պաշտպանության նախարարի հետ հանդիպումից

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

juik
Ադրբեջանի նախագահի օգնականն անդրադարձել է ՀՀ Սահմանադրությանը
hyuj
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում իր ելույթում Էրդողանն անդրադարձել է Հայաստանին
jıı
Ադրբեջանն ընդլայնում է ռազմական համագործակցությունը
frt
Ադրբեջանում արտադրվում է ավելի քան 1000 ռազմական արտադրանք
Gyh
Ադրբեջանում անցկացվելու է ռազմարդյունաբերական միջազգային «ADEX 2024» ցուցահանդեսը
frd
Մեկնարկել է Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունը
Gyh
Ալիևը խորհրդարանում իր ելույթում անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների «կարգավորման» խնդրին
jui
Տարածաշրջանում ռազմական էսկալացիան չի բխում Իսրայելի շահերից․ Սպիտակ տուն