Սահմանազատման հաջորդ փուլի վերաբերյալ դեռ որոշում չկա. փոխվարչապետ

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

Տավուշում սահմանազատման հարցը բավական քննարկված է, այդ թվում` հանրայնորեն: Գործընթացն ամբողջությամբ հրապարակային է` թե´ իրավական մասը, թե´ փաստացի կատարումը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Նրա խոսքով` այդ գործընթացն ամբողջությամբ օրինական է. «Եթե դուք ուշադիր կարդաք ապրիլի 18-ի արձանագրությունը և ստորագրված կանոնակարգը, դուք կզգաք, որ որևէ հակասություն չկա գործընթացում:

Սահմանազատման գործընթացի և դրա իրականացման շուրջ պայմանավորվածությունների հիմնական նպատակն այն է, որ բոլոր նմանատիպ խնդիրները հանգիստ, ֆունդամենտալ, իրավական լուծում ստանան:

Սահմանազատման հաջորդ փուլի վերաբերյալ դեռ որոշում չկա: Դեռ պետք է կանոնակարգի հետ կապված ներպետական ընթացակարգերն ավարտենք»,- ասել է փոխվարչապետը:

Հարցին՝ Ադրբեջանի հետ քննարկումներում ՀՀ սուվերեն տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերման հարցը շոշափվե՞լ է, նա պատասխանել է. «Չեմ կարող հիմա մեկնաբանություններ տալ, որովհետև ունենք հաստատված աշխատակարգ, որը ենթադրում է` մեկնաբանությունները պետք է լինեն սիմետրիկ, գրավոր և հրապարակային: Առանձին մեկնաբանություններ չեմ տալու»:

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

00
Ռազմարդյունաբերությունը զարգացում է ունեցել, այն պետք է շարունակական լինի. Անդրանիկ Քոչարյան
08
ԱԺ քննիչ հանձնաժողովը կտա պատասխանը` ովքեր են 44-օրյա պատերազմի մեղավորները. Շահրամանյան
Սահմանազատման հաջորդ փուլի վերաբերյալ դեռ որոշում չկա. փոխվարչապետ
2020
Այսօր 44-օրյա պատերազմի մեկնարկի 4-րդ տարելիցն է
Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը. ՍԴ որոշում
9
Պաշտպանության ոլորտի ծախսերը նախատեսվում է հաջորդ տարի ավելացել շուրջ 111 միլիարդ դրամով
21
Ադրբեջանական կողմը քարոզչական մակարդակում նշում է՝ «վերջակետ դրված չէ». ադրբեջանագետ
9
Արցախի օկուպացիան, ՊԲ լուծարումը չեն նշանակում փախուստ իրականությունից. Աբրահամյան
7
Ունի՞ արդյոք Արցախի հայությունն ինքնորոշման իրավունքի իրացման անհրաժեշտություն
Եթե կանոնակարգի հետ կապված խնդիր տեսանք, ՍԴ-ն կասի իր խոսքը. դատարանը կքննի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի սահմանադրականության հարցը
60
Ալիևը հերթական ինքնախոստովանական ցուցմունքն է տվել միտումնավոր պատերազմ սանձազերծելու և ատելություն քարոզելու մասին. ադրբեջանագետ
9
Բաքուն քարոզչական ջանքեր է գործադրում ՀՀ-ի ռազմական գնումները ռևանշի նախապատրաստություն ներկայացնելու համար. Աբրահամյան
8113
Կանգնելով մեխերով տախտակի և կոտրված ապակիների վրա. «ՈՄԱ Էջմիածնում» կոփում են կամք և ինքնակառավարում
86
Կանզասի ազգային գվարդիայի ներկայացուցիչները Հայաստանում դիտարկել են սերժանտական կազմի կատարելագործման հարցերը
01
2023-ի սեպտեմբերին հրադադարից հետո թուրքական ստորաբաժանումները փորձել էին ներխnւժել Ստեփանակերտ. Տիգրան Աբրահամյան
Կանադան աջակցում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային լուծմանը. ԱԳ նախարար