01

Ադրբեջանը վտանգավոր ծավալի սպառազինություն է սկսել գնել. Տիգրան Աբրահամյան

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

Ադրբեջանը բավականին վտանգավոր ծավալի սպառազինություն է սկսել գնել վերջին երեք տարվա ընթացքում։ Այս մասին Ազգային ժողովում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Ի տարբերություն նախորդ շրջափուլի՝ 2017-2020 թվականների, այս շրջափուլում՝ 2021-2024 թվականներին ձեռք բերված զենքի ոչ միայն ծավալն է մեծ չափսերի հասնում, այլև դրա վերաբերյալ տեղեկությունն է գաղտնի պահվում։

«Հիմնականում մոդելների ծավալների, տեսականու առումով բավականին գաղտնի են այդ տեղեկությունները, ինչը շատ ավելի անկանխատեսելի է դարձնում ադրբեջանական վտանգավորությունը, հատկապես այն պարագայում, որ Ադրբեջանը մշտապես հայտարարում է բարձր մակարդակով, որ ուժի կիրառման հարցը շարունակում է մնալ իր օրակարգում»,- նշել է Աբրահամյանը։

«Ադրբեջանը ոչ միայն իր մասով պարտավորությունները չի կատարում, այլ նաև հանդես է գալիս նոր սպառնալիքներով ու նոր պահանջներով Հայաստանի նկատմամբ,- ասել է պատգամավորը և ներկայացրել Ադրբեջանից վերջին շրջանում դրսևորվող մի քանի վտանգավոր ուղղություններ։- Առաջինը Ադրբեջանի՝ Հայաստանին ուղղված ապառազմականացման մոտեցումն է, որ աստիճանաբար Ադրբեջանը բերում, տեղավորում է ակտիվ օրակարգերի շրջանակներում։ Երկրորդ՝ ակտիվացված և որոշակիորեն ինստիտուցիոնալ բնույթ է ստանում ադրբեջանցիների` Հայաստան «վերադարձի» մոտեցումը։ Ադրբեջանը փորձում է ճնշումների միջոցով Հայաստանի՝ իր համար առաջնահերթ ուղղություններում պարտադրել այս դրույթի իրականացումը կամ դրա չիրականացման դիմաց ստանալ այլ պայմանների իրացում»։

Միևնույն ժամանակ, ըստ Աբրահամյանի, Ադրբեջանը փորձում է միջազգային հարթակներում առաջ տանել մոտեցումը, թե իբր Հայաստանը թաքցրել է կոնկրետ զոհերի հետ կապված տվյալները, Հայաստանում կամ Արցախում եղել են զանգվածային գերեզմաններ, որի հետ կապված որևէ տեղեկություն չի եղել, ու դա փորձում է բերել միջազգային դաշտ։

Նրա խոսքով՝ չնայած այն հանգամանքին, որ ՀՀ իշխանությունները առավելագույնս փորձում են զիջողականություն դրսևորել, բավարարել բոլոր պահանջները, իրականությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը եղածով չի բավարարվում և Հայաստանի զիջողականությանը զուգահեռ հանդես է գալիս նոր նախապայմաններով, ինչն ուղեկցվում է շանտաժի և սպառնալիքների մոտեցմամբ։

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

1
Ադրբեջանցի օգտատերերը բողոքում են՝ Բաքվում շատերն անտուն են, բայց ամբողջ գումարը դնում են Արցախի վրա․ ադրբեջանագետ
zinvor
70 օրից ավելի է՝ Սոթքի զորամասի դիրքերում հերթափոխ չի եղել. «Հրապարակ»
Բազմիցս պատրաստակամություն ենք հայտնել առանց հետագա հապաղման ստորագրել խաղաղության համաձայնագիրն Ադրբեջանի հետ․ ԱԳ նախարար
01
Ադրբեջանը վտանգավոր ծավալի սպառազինություն է սկսել գնել. Տիգրան Աբրահամյան
Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի հարցը ՀՀ ԱԳՆ-ի մշտական ուշադրության կենտրոնում է. ԱԳ փոխնախարար
Իսրայելը ԱՄՆ-ի աջակցությամբ ուժգին հարված է հասցնելու Իրանի կարևոր ենթակառուցվածքներին․ Այվազյան
Ինչո՞ւ չեք հրապարակում խաղաղության պայմանագրի 13 համաձայնեցված կետերը․ Փաշինյանի պատասխանը (տեսանյութ)
71
Բնիկ հայ բնակչությանը բռնի տեղահանելուց հետո Ադրբեջանն այժմ էլ ջնջում է հայկական հետքը․ Գեղամ Ստեփանյան
90
Իսկ հիմա Ալիևը խոսում է Սյունիքի և Հայաստանի մյուս մարզերի նկատմամբ իրենց ախորժակի և երկարաժամկետ պլանների մասին․ Աբրահամյան
Մենք չենք կարող խրախուսել կամ ողջունել ցանկացած էսկալացիա․ Արարատ Միրզոյան
6
ՀՀ ՄԻՊ-ը Բեռլինում միջազգային համաժողովին խոսել է անհետ կորածների ճակատագրերի, գերիների ազատ արձակման մասին
1
ԱԺ-ն չընդունեց Արցախից բռնի տեղահանվածների կենսագործունեության պայմանների ուսումնասիրման քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը
42
Օգտվելով Իրանի ուշադրության հնարավոր շեղումից՝ Բաքուն կարող է փորձել խոշոր հարձակում ձեռնարկել․ պատմաբան
02
Պայթյունավտանգ իրավիճակ Հայաստանի շուրջը
8
Անձը արտասահման է մուտք գործում ոչ թե փախստականի վկայականով, այլ ՀՀ քաղաքացու անձնագրով․ փաստաբանը՝ ՀՀ սահմանները հատելիս փախստականի վկայականը ներկայացնելու մասին
2
Ֆրանսիայում թուրք երկրպագուները դանակներով հարձակվել են հայ ֆուտբոլիստների վրա
Ռուսաստանի վարչապետն աշխատանքային այցով կժամանի Հայաստան
90
Մեր ռեգիոնում պրոցեսներն արագացել են, և մեծ է ռիսկը, որ մեր սահմանների հարևանությամբ նոր պայթյունի կլինի. Աբրահամյան