սվդբսֆ

Թուրքիայում կանգնեցվել է «գորշ գայլերի» սիմվոլը ցույց տվող ֆուտբոլիստի արձանը. թուրքագետ

Պ.գ.թ., դոցենտ, թուրքագետ Մհեր Աբրահամյանը տելեգրամյան ալիքում գրում է. «Ընդամենը երկու օր առաջ տեղի ունեցավ Էրդողանի և ազգայնականների կամ «գորշ գայլերի» առաջնորդ Դեվլեթ Բահչելիի հանդիպումը, որի ժամանակ անգամ նախարարներից մեկը ցանկացել էր համբուրել Բահչելիի ձեռքը, ինչը վերջինս մերժել էր: 

Այսօր արդեն Թուրքիայում կանգնեցվեց  «գորշ գայլերի» սիմվոլը ցույց տվող ֆուտբոլիստի արձանը: Ահա այսպես է Էրդողանը երտիասարդների մոտ ամրացնում ազգայնական կամ ազգային գաղափարները, իսկ Հայաստանի «իշխանությունները» հերքում են ու մերժում են ցանկացած ազգային արժեք, տարր, սիմվոլ, որոնք միտված էին պայքարելու թուրք ազգայնական գաղափարների դեմ, իսկ այդ ազգայնականության մեջ ընդգծված է հակահայկականությունը»:

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն