
Հայաստանի և Թուրքիայի խորհրդարանների ղեկավարները քննարկել են հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ
Ժնևում հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի հանդիպումը, որի ժամանակ կողմերը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Այս մասին հայտնում են ԱԺ-ից:
«ՀՀ ԱԺ նախագահը թուրքական կողմին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների գործընթացում վերջին զարգացումները և վերահաստատել հայկական կողմի պատրաստակամությունը խաղաղության հաստատման գործընթացին: Ալեն Սիմոնյանը թուրք գործընկերոջն է ներկայացրել նաև Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:
Կողմերը հանդիպման ավարտին ձեռք են բերել շփումները շարունակելու պայմանավորվածություն»,- նշված է հաղորդագրությունում:
Ավելացնել նոր մեկնաբանություն