
Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագրի 16 կետի շուրջ լիովին համաձայնության են եկել․ Ալեն Սիմոնյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության հասնելու շեմին են խաղաղություն հաստատելու հարցում։
Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի ընդհանուր քննարկումներում ունեցած ելույթում Սիմոնյանն ասել է․ «Ինչ վերաբերում է խաղաղության հաստատմանը, ցանկանում եմ տեղեկացնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության հասնելու շեմին են: Այն համատեքստում, երբ խաղաղ գործընթացը լրջորեն սկսվեց ամիսներ առաջ, Ադրբեջանը ցանկանում էր մեր համաձայնությունը միջազգայնորեն ճանաչված 5 կետի շուրջ:
Ուրախ եմ տեղեկացնել, որ այսօր մենք լիովին համաձայնության ենք եկել 16 կետի շուրջ։ Կատարյալն այլեւս չպետք է լինի լավի թշնամին: Եկել է խաղաղություն հաստատելու ժամանակը. խաղաղության ժամանակը հիմա է: Մենք հրավիրում ենք Ադրբեջանին դրսեւորել քաղաքական կամք, օգտվել պահից եւ միանալ մեզ՝ հնարավորն իրականություն դարձնելու համար: Հայաստանը պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել թեկուզ այսօր»:
Ավելացնել նոր մեկնաբանություն