Submitted by H.Aslanyan on
Նախիջևան

Օկուպացված Նախիջևանում նախատեսվում է անցկացնել «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» խորագրով 3-րդ փառատոն-կոնգրեսը

Monument Watch-ը գրում էր.

Ադրբեջանական պաշտոնական լրատվամիջոցների, մասնավորապես՝ Report.az-ի և azertag.az-ի փոխանցմամբ՝ հունիսի 18-19-ին Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Օրդուբադի շրջանում նախատեսվում է անցկացնել «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» խորագրով 3-րդ փառատոն-կոնգրեսը (https://report.az/en/domestic-politics/nakhchivan-to-host-return-to-western-aze…)։ 

Միջոցառումը կազմակերպվում է Ադրբեջանի գիտության և կրթության նախարարության, Նախիջևանում նախագահի լիազոր ներկայացուցչության, Նախիջևանի պետական համալսարանի և «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպության համատեղ ջանքերով։ 

Միջոցառման կոնգրեսի ընթացքում գիտնականներ, հետազոտողներ և հասարակական գործիչներ կներկայացնեն զեկույցներ Արևմտյան Ադրբեջանի իրողությունների, նրա պատմական ժառանգության և վերադարձի հեռանկարների վերաբերյալ։ Ֆեստիվալը մշակութային հատվածում կազմակերպվելու են ցուցահանդեսներ, որոնք արտացոլելու են «Արևմտյան Ադրբեջանի» ազգային և մշակութային արժեքները: Ինչպես նշվեց սա նմանատիպ արդեն 3-րդ միջոցառումն է (առաջինը կայացել է 2023-ին Նախիջևան քաղաքում, երկրորդը՝ 2024-ին Բատաբատում)։ 

3-րդ փառատոնի համար Օրդուբադի ընտրությունը պատահական չէ և ունի ռազմավարական-քաղաքական ենթատեքստ. Օրդուբադը Նախիջևանի ամենաարևելյան շրջանն է, որն անմիջապես սահմանակից է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզին (Մեղրի) և Իրանին։ Սա այն տարածքն է, որով Ադրբեջանը փորձում է առաջ տանել «Զանգեզուրի միջանցքի» իր նարատիվը։ Հենց Azertag.az լրատվական կայքում էլ նշվում է, որ փառատոնը կանցկացվի Զանգեզուրի միջանցքում գտնվող հին և հարուստ պատմական Օրդուբադ քաղաքում        (https://azertag.az/xeber/naxchivan_iii_qerbi_azerbaycana_qayidis_festival_konqr…)։

Օրդուբադում այսպիսի փառատոնի կազմակերպմամբ Ադրբեջանը տեսանելի և խորհրդանշական կապ է ստեղծում Նախիջևանի և Սյունիքի միջև՝ փորձ անելով վերջինս ներկայացնել որպես «պատմականորեն ադրբեջանական բնակավայր»։ Օրդուբադում անցկացվող «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» 3-րդ փառատոն-կոնգրեսը հերթական ապացույցն է, որ Ադրբեջանը չի հրաժարվել Հայաստանի Հանրապետության տարածքային և մշակութային ամբողջականության դեմ ուղղված իր հավակնություններից։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արցախ
Արցախի պետական ինստիտուտների պահպանումը և արցախահայության սոցիալական խնդիրների լուծումը փոխկապակցված առաջնահերթություններ են
Իրանցի
Բաքուն Իսրայելի կողմից դիտարկվում է որպես տարածաշրջանային հենակետ. իրանցի փորձագետ
Գիտության
Իրանի գիտության նախարարն Ադրբեջանի հիջաբով աղջիկներին հրավիրել է Իրանում ուսանելու
Կկի
ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա
Դրոշ
Իրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի
Հապկ
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք նիստում
Թրամփ
Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտական փուլին․ Թրամփ
Իրաբ
Իրանը պատրաստ է քննարկել ԱՄՆ-ի հետ բանակցությունները՝ պայմանով, որ կատարվի Իսլամաբադի հուշագիրը
ԱՄՆ
ԱՄՆ-ն 1,4 մլն դոլարի տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ է նվիրաբերել ՀՀ սահմանապահ զորքերին
Արտակ
Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան
Պուտին
Ուկրաինայի կորցրած հողերը նրանց տարածքը չեն. դրանք պատմականորեն ռուսական հողեր են․ Պուտին
Իրան
Իրանում հայտարարել են, որ ԱԹՍ–ների զգալի պաշարներ ունեն
Բաքու
Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները
Ատոմակայան
Հայտնի է` ով է ղեկավարելու ՀՀ–ում նոր ատոմային էներգաբլոկի կառուցումը
Պուտին
Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները Ուկրաինայի հարցի շուրջ. Պուտին
Դրոշ
Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին
Սուրեն
Քննարկվել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը
Թուրքիա
Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին
Արցախ
Ալիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին
Նիկոլ
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ Փաշինյան
Մարմին
Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25
պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել