«ՈՄԱ» ֆիլմի պրեմիերա. պատմություն՝ Հայաստանի ապագան կերտող մարդկանց մասին
Փետրվարի 25-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա «ՈՄԱ» ֆիլմի պրեմիերան:
Այս ֆիլմը սովորական մարդկանց մասին է, որոնք որոշում են կայացրել դառնալ ՈՄԱ-ի անդամ, որոշում՝ դառնալ Ազգ-Բանակի մաս։ Սա պատմություն է այն մասին, թե ինչպես են գիտնականները, շինարարները, ֆերմերները, բժիշկները և ուսանողները միավորվում՝ հանուն իրենց երկիրը պաշտպանելու և զարգացնելու ընդհանուր նպատակի:
Ֆիլմը պատմում է նրանց մասին, ովքեր գիտակցում են, որ պետության հզորությունը սկսվում է մեզանից յուրաքանչյուրից։ Սա պարզապես ֆիլմ չէ, այլ ապագան ստեղծելու գործի հրավեր:
Ավելացնել նոր մեկնաբանություն