Submitted by Անի Երյան on
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկշաբաթյա հրադադար հայտարարեց Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան պատերազմի 39-րդ օրը: Նա հույսը դրեց պակիստանցի միջնորդների օգնության և Իրանի առաջարկած 10 կետից բաղկացած խաղաղության ծրագրի վրա: Այսպիսով, Իրանը հաղթեց պատերազմում, գրում է Asia Times-ը:  Իրական կառավարությունը գլխատելու իսրայելա-ամերիկյան փորձը ձախողվեց: Այաթոլլահ Ալի Խամենեին սպանվեց իր ընտանիքի անդամների հետ միասին, բայց Փորձագետների ժողովը նրա որդուն՝ Մոջթաբա Խամենեին, Գերագույն առաջնորդ ընտրեց:  Ըստ էության, Թրամփը և

Ո՞վ հաղթեց Իրանի դեմ Թրամփի պատերազմում. Asia Times

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկշաբաթյա հրադադար հայտարարեց Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան պատերազմի 39-րդ օրը: Նա հույսը դրեց պակիստանցի միջնորդների օգնության և Իրանի առաջարկած 10 կետից բաղկացած խաղաղության ծրագրի վրա: Այսպիսով, Իրանը հաղթեց պատերազմում, գրում է Asia Times-ը:

Իրական կառավարությունը գլխատելու իսրայելա-ամերիկյան փորձը ձախողվեց: Այաթոլլահ Ալի Խամենեին սպանվեց իր ընտանիքի անդամների հետ միասին, բայց Փորձագետների ժողովը նրա որդուն՝ Մոջթաբա Խամենեին, Գերագույն առաջնորդ ընտրեց:

Ըստ էության, Թրամփը և Իսրայելի առաջնորդ Բենիամին Նեթանյահուն ներքին հեղաշրջում իրականացրին Իրանի կառավարության կենտրոնամետ պրագմատիկների դեմ՝ ապահովելով նրանց փոխարինումը ծայրահեղ աջ արմատականներով:

Թրամփը և Նեթանյահուն Իրանի դեմ հրեշավոր պատերազմական հանցագործություններ են կատարել, այնքան հրեշավոր, որ շատ երկրներ, գոնե հռետորական հարթության վրա, աջակցել են Իրանին:

Իսրայելը պատերազմից դուրս է գալիս որպես իզգոյ: Միացյալ Նահանգները չափազանց հարուստ, մեծ և հզոր է իզգոյ լինելու համար, սակայն նրա հեղինակությունը կտրուկ անկում է ապրել, և ապագայում կարող է շատ ավելի քիչ համագործակցություն ակնկալել այլ երկրներից։

Իրանը, հավանաբար, 1 միլիարդ դոլարի վնաս է հասցրել Մերձավոր Արևելքում տեղակայված 13 ամերիկյան ռազմական բազաներին։ Իրանը ցույց տվեց, որ ամերիկյան ռազմական բազայի առկայությունը չի պաշտպանում ընդունող երկիրը, այլ, ընդհակառակը, այն ավելի մեծ վտանգի է ենթարկում։

Հարցը՝ արդյոք Պարսից ծոցի երկրները կցանկանա՞ն ամերիկյան բազաներ ունենալ միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում, այս ամենից հետո, մնում է բաց։  Իսկ Իրաքում առհասարակ, ամերիկյան զորքեր մնացե՞լ են։

Նեթանյահուն, իր հերթին, ակնհայտորեն չափազանց վստահ էր իսրայելական հակահրթիռային համակարգերի հարցում։ Շատ իսրայելցիներ ստիպված էին գիշերել ապաստարաններում։ Ավելին, Իսրայելի հակահրթիռային համակարգերն ավելի արագ են սպառվում, քան Իրանի բալիստիկ հրթիռները, ուստի եթե պատերազմը շարունակվի, Իսրայելը ինչ-որ պահի հեշտ թիրախ կդառնա։

Եթե Իսրայելը իսկապես համաձայնի պահպանել Թրամփի հայտարարած երկշաբաթյա հրադադարը, ուրեմն պատճառը հենց դա է։ Ընդամենը մի քանի օր էր մնում, որ  Իսրայելն իրանական հարվածների նկատմամբ լիովին խոցելի դառնա։ Իսրայելն արդեն ստիպված էր թույլ տալ, որ որոշ հրթիռներ անծոչընդոտ ընկնեին իր հողի վրա։ Այդ առումով Իսրայելը պարտվել է։

Պատերազմը ձախողվեց ոչ միայն այն պատճառով, որ Իրանի կառավարությունը դեռևս գոյություն ունի, այլև այն պատճառով, որ նավթից և Հորմուզի նեղուցով անցման համար նախատեսված նոր վճարներից տարեկան եկամուտը կարող էր մի քանի անգամ ավելի մեծ լինել, քան պատերազմից առաջ Չինաստանին նավթի վաճառքից ստացված եկամուտը։

Բաից դրանից, Թրամփը ստիպված էր վերացնել իրանական նավթի վրա դրված պատժամիջոցները։

Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի ագրեսիան սովորեցրեց՝ ինչպես օգտագործել անօդաչու թռչող սարքերի դիվերսիաները Հորմուզի նեղուցով անցնող նավերից վճար գանձելու համար։ Դժվար է պատկերացնել այդ վճարի պահանջից հրաժարվելը, քանի որ էժան անօդաչու թռչող սարքերի հարվածները միշտ կարող են հրդեհներ առաջացնել նավթ և հեղուկացված բնական գազ տեղափոխող լցանավերի վրա։

Դրոնների դեմ պայքարի համակարգի տեղադրումը այնքան թանկ է, որ շատ ավելի էժան կլինի պարզապես վճարը անցման համար։ Ավելին, ապահովագրական ընկերությունները կցանկանային 100% արդյունավետ համակարգ ունենալ, որը ի վիճակի չէ ապահովել ոչ մի հակադրոնային կամ հակահրթիռային համակարգ։

Իրանն, անկասկած, սարսափելի կորուստներ կրեց 39-օրյա իսրայելա-ամերիկյան ռազմական արշավի ընթացքում։ Իրանը կորցրեց մոտ 3600 մարդ և, հնարավոր է՝ վիրավորվեց մոտ 20 հազար իրանցի։

Իրանում կարևորագույն օբյեկտներ են ավերվել։ Սակայն միանգամայն հնարավոր է, որ դրանք կարելի է վերականգնել։ Միանգամայն հնարավոր է, որ Ռուսաստանը և Չինաստանը օգնություն կցուցաբերեն այդ հարցում։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Ըստ առկա տեղեկությունների՝ զինծառայողը պայթել է ականի վրա։ Այլ մանրամասներ այս պահին առկա չեն։
2026 թվականի յոթ ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում արձանագրվել է 30 զինծառայողի մահացության դեպք․ ՀՔԱՎ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրամայել է, որ այն պաշտոնյաները, ովքեր չեն կարողանում կատարել իրենց պարտականությունները, ուղարկվեն Ուկրաինայի հետ սահմանը պաշտպանելու։   «Փոխանցեք իմ հրահանգը Բելառուսի պաշտպանության նախարարին․ բոլոր նրանք, ովքեր չեն կարող աշխատել՝ բանակ և հարավային սահման։ Մեր տղաները՝ հատուկ նշանակության ջոկատները, տեղակայված են այնտեղ, իմ հրամանով ուղարկեք նրանց Ուկրաինայի հետ սահման։  Կառավարության կամ շրջանային գործադիր կոմիտեի ցանկացած պաշտոնյա, կամ ֆերմեր, որ չի կարողանում պտու
Բոլոր նրանց, ովքեր չեն կարող աշխատել, ուղարկեք բանակ․ Լուկաշենկո
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հարձակվել իրանական նոր օբյեկտների վրա։   «Եթե մենք հենց հիմա հեռանանք, Իրանից 20-25 տարի կպահանջվի վերականգնվելու համար։ Մենք դեռ չենք ավարտել։ Մենք հենց հիմա չենք հեռանա։  Շատ երիտասարդ տղաների սպանում են նրանք, կարծես ոչինչ չլինի։ Այն, ինչ նրանք անում են, խելագարություն է։ Նրանք պարզապես անխտիր սպանում են մարդկանց՝ ավելի քան 52,000, և ոչ ոք դրա մասին չի խոսում։  Մենք անպայման կհարձակվենք այդ նոր օբյեկտի վրա։ Նրանք սրա մեջ մտան միջուկային զենքի պատճառով,
Մենք շատ հզոր հարված կհասցնենք Իրանում ցանկացած օբյեկտի, որտեղ նրանք նույնիսկ կմտածեն միջուկային զենք ստեղծել․ Թրամփ
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը պատմել է, թե որքան է արժեցել ԱՄՆ-ի համար պատերազմը Իրանում: Այս մասին նա հայտնել է ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովում։ Այս մասին հաղորդում է BBC-ն, փոխանցում է «Европейская правда»-ն։   Հեգսեթը հայտարարել է, որ այս պահին Իրանի հետ պատերազմն ԱՄՆ-ին արժեցել է մոտ 37,5 մլրդ դոլար, ինչը գրեթե 8 մլրդ դոլարով ավելի է, քան մայիսին հրապարակված վերջին գնահատականներով:  Նա նաև ընդգծել է, որ օրենսդիրները պետք է շտապ հաստատեն Պենտագոնի լրացուցիչ ֆինանսավորումը՝ 87 մլրդ դոլարի
ԱՄՆ-ն Իրանի դեմ պшտերազմի վրա ծախսել է ավելի քան 37 միլիարդ դոլար․ Հեգսեթ
Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն: Այս մասին հայտնում են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից։   Տալլինում մեկնարկել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունը։ Մրցումային առաջին օրը շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի տղամարդկանց անհատական պայքարում Հայկ Մինասյանը 384 միավորով հռչակվել է աշխարհի չեմպիոն։  Թիմային պայքարում Հայկ Մինասյանը, Հովհաննես Մարգարյանը և Գոռ Խաչատրյանը զբաղեցրին երկրորդ տեղը՝ արժանանալով աշխարհի առաջնության արծաթե մեդալներին։
Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը: Այս մասին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսում, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:   «Շնորհավորում եմ Ադրբեջանին և Հայաստանին 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում համաձայնագրի ստորագրման կապակցությամբ։ Խաղաղությունը, անվտանգությունը և կայունությունն անհրաժեշտ են նաև Հարավային Կովկասին։ Գերմանիան և Եվրոպական միությունը խիստ շահագրգռված են այս աշխարհաքաղաքական առ
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
Ռուսաստանը հույսեր չի փայփայում, որ Մոսկվայի և Լոնդոնի հարաբերությունները կբարելավվեն նոր վարչապետ Էնդի Բերնեմի պաշտոնը ստանձնելով: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:   Էնդի Բըրնհեմը պաշտոնապես ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը։ Լրագրողները Պեսկովին հարց են ուղղել այն մասին, թե արդյոք կապված դրա հետ՝ Կրեմլում հույսեր կան Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունների բարելավման վերաբերյալ։  «Ոչ, մենք նման հույսեր չենք փայփայում։ Մենք նման հույսեր չունեն
Ռուսաստանը հույսեր չի փայփայում Բրիտանիայի հետ հարաբերությունների բարելավման վերաբերյալ. Պեսկով
Ուկրաինական զինվորականների կողմից Տամբովի և Մոսկվայի մարզերում գտնվող Wildberries-ի պահեստներին հասցված հարվածները կարող են ռազմական հանցագործություն համարվել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին համապատասխան։ Այս մասին ՏԱՍՍ-ի հարցին ի պատասխան հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Թամին Ալ-Հիտանը։   «Քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ միտումնավոր հարձակումները ռազմական հանցագործություն են միջազգային մարդասիրական ի
Ուկրաինայի ԶՈւ-ի hարվածները Wildberries-ի պահեստներին կարող են ռшզմական հանցագործnւթյnւն լինել. ՄԱԿ
Մենք պատմական ժամանակաշրջան ենք ապրում. Ադրբեջանը խաղաղություն է առաջարկել Հայաստանին և ստացել դրական պատասխան. Ալիև
Մենք պատմական ժամանակաշրջան ենք ապրում. Ադրբեջանը խաղաղություն է առաջարկել Հայաստանին և ստացել դրական պատասխան. Ալիև
Իսրայելն այս պահին շահագրգռված չէ մասնակցելու ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությանը, հայտարարել է Իսրայելի ֆինանսների նախարար, ծայրահեղ աջ «Կրոնական սիոնիզմ» կուսակցության առաջնորդ Բեցալել Սմոտրիչը։   «Այս պահին Իսրայելի Պետությունը շահագրգռված չէ միանալու այս արշավին», - ասել է Սմոտրիչը։  Նախարարի խոսքով՝ ստեղծված իրավիճակը ձեռնտու է Իսրայելին, ուստի հրեական պետությունը շահագրգռված չէ ներքաշվելու հակամարտության մեջ։  «Բայց մենք պատրաստ ենք ցանկացած զարգացման», - հավելել է Սմոտրիչը։
Իսրայելն այս պահին շահագրգռված չէ մասնակցելու ԱՄՆ-ի եվԻրանի միջեվ hակամարտությանը. Իսրայելի ֆինանսների նախարար
Ուկրաինայի ռшզմական ծախսերը գերազանցել են երկրի բյուջեն՝ ավելի քան երկու անգամ
Ուկրաինայի ռшզմական ծախսերը գերազանցել են երկրի բյուջեն ավելի քան երկու անգամ
ԱՄՆ-ն հարվածել է Իրանում կառուցվող ատոմակայանին, հաղորդում է The Iranist-ը։   Իրանի Ատոմային էներգիայի գործակալությունը հայտնել է, որ հուլիսի 19-ի գիշերը հարձակման է ենթարկվել Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Դարհովեյնի կայանը։  Ըստ աղբյուրի՝ ամերիկացիները մի քանի արկ են արձակել էլեկտրակայանի շինհրապարակի վրա։  Կազմակերպությունը դատապարտել է հարձակումը՝ այն անվանելով հանցագործություն միջազգային իրավունքի դեմ։
ԱՄՆ-ն հարվшծել է Իրանում կառուցվող ատոմակայանին
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը բալիստիկ հրթիռներով հարված է հասցրել Հորդանանում գտնվող ԱՄՆ ԶՈՒ ինքնաթիռներին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իրանական ԶԼՄ-ներին:   «ԻՊՀԿ զինվորականները բալիստիկ հրթիռներով հարվածներ են հասցրել Աքաբայի օդանավակայանում գտնվող ԱՄՆ ԶՈՒ C-17 խոշոր տրանսպորտային և P-8 ինքնաթիռներին», - ԻՊՀԿ հայտարարությունն է մեջբերում Tasnim գործակալությունը:
Հորդանանում ԻՊՀԿ-ն բալիստիկ hրթիռներով գրnhել է ԱՄՆ ԶՈւ ինքնաթիռները
ԱՄՆ-ը նախապատրաստվում է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների՝ ուժեղացնելով ռազմական ներկայությունը տարածաշրջանում: Այս մասին պնդում է Washington Post թերթը՝ հղում անելով ամերիկյան պաշտոնյան։   Թերթի տվյալներով՝ Միացյալ Նահանգները Եվրոպայից Մերձավոր Արևելք է տեղափոխում լրացուցիչ մարտական ինքնաթիռներ, ինչպես նաև լցավորող ինքնաթիռներ:  Ամերիկյան պաշտոնյան հաստատել է այն տեղեկությունը, որ տարածաշրջանում նկատվում է ավիացիոն զորքերի ուժեղացում, հատկապես ամերիկյան զինվորների զոհվելու մասին հաղորդագրությ
ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի դեմ լայնածավալ պшտերազմի. Washington Post