Ուիթքոֆը և Նեթանյահուն բանակցություններ են վարում Երուսաղեմում. The Times of Israel
ԱՄՆ նախագահի խաղաղապահ գործողությունների հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Երուսաղեմում հանդիպում է անցկացրել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ:
Այս մասին հաղորդում է The Times of Israel-ը։
Նեթանյահուի գրասենյակի աղբյուրների համաձայն՝ հանդիպմանը մասնակցել են նաև Իսրայելի անվտանգության ծառայությունների ղեկավարները։
Ուիթքոֆի այցը Իսրայել տեղի է ունենում Իրանի շուրջ աճող լարվածության ֆոնին։ Ավելի վաղ ամերիկյան Axios լրատվական կայքը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Ուիթքոֆը փետրվարի 6-ին Ստամբուլում կհանդիպի Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։
Axios-ի փոխանցմամբ՝ երկու կողմերը կքննարկեն «հնարավոր միջուկային համաձայնագիրը»։
Իր հերթին, TASS-ի աղբյուրը հայտնել է, որ Իրանի և ԱՄՆ ներկայացուցիչների միջև Ստամբուլում հնարավոր հանդիպումը դեռևս պաշտոնականացված չէ և դեռևս մշակվում է։
Ավելացնել նոր մեկնաբանություն