Ուկրաինան հարվածներ է հասցրել Կասպից ծովում գտնվող թիրախներին
Ապրիլի 10-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները հարվածներ են հասցրել Կասպից ծովում գտնվող երկու հորատման հարթակների: Գործողության մասին հայտնել են Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբից:
«Հորատման հարթակները Կասպից ծովի հյուսիսում են՝ շփման գծից գրեթե հազար կիլոմետր հեռավորության վրա, և կարևոր օղակ են ռուսական բանակին վառելիքի և քսանյութերի մատակարարման գործում»,- նշել են ուկրաինացի զինվորականները:
Ավելացնել նոր մեկնաբանություն