Submitted by H.Aslanyan on
Հաս

Ո՞ւմ է պատվիրակված Հայաստանի արտաքին անվտանգությունը

Անկախությունից ի վեր՝ Հայաստանի արտաքին անվտանգության համակարգը ձևավորվել էր՝ կենտրոնանալով հիմնականում ռազմական և դիվանագիտական բաղադրիչների վրա։ Արտաքին քաղաքականության գերակա ուղղությունը Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական գործընկերությունն էր, ինչը դրսևորվում էր ՀԱՊԿ-ում անդամակցությամբ և Հայաստանում ռուսական ռազմական առաքելության ներկայությամբ։ Այդ շրջանի անվտանգային մտածողությունը մեծապես պայմանավորված էր Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ, որի համատեքստում առաջնային տեղ էր զբաղեցնում ռազմական պաշտպանունակության պահպանումը։ Միևնույն ժամանակ, դիվանագիտական ջանքերը հիմնականում ուղղված էին ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում կարգավորման գործընթացի աջակցմանը։

Այսպիսի համակարգի ձևավորման և պահպանման գործում առանցքային դեր ուներ Հայոց բանակը, որը տարիներ շարունակ ընկալվում էր որպես ազգային հպարտության խորհրդանիշ՝ ոչ միայն ռազմական, այլև բարոյահոգեբանական իմաստով։ Իհարկե, պետք է խոստովանել, որ բանակի հանդեպ հասարակության ունեցած անվերապահ վերաբերմունքը, երբեմն կամ գուցե հաճախ չարաշահվում էր ռազմաքաղաքական ղեկավարության որոշակի շերտերի կողմից, քանի որ համակարգային խնդիրները միշտ չէին պատշաճ ու հետևողական լուծումներ ստանում։ Այնուամենայնիվ, կար ձևավորված որոշակի վստահության մթնոլորտ, և բարեփոխումները, թեկուզ դանդաղ, բայց ընթացքի մեջ էին։

Անվտանգությանն գործող համակարգը փաստացի սկսվեց փլուզվել 2018թ.-ին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո։ Նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախ՝ բանակի խորքային խնդիրներին համակարգային լուծումներ առաջարկելու փոխարեն, ընտրեց քաղաքական հաշվեհարդարի ուղին՝ թիրախավորելով բանակաշինության գործում մեծ ավանդ և հեղինակություն ունեցող գործիչներին։ Իսկ հայտարարված բանակային բարեփոխումները, ըստ էության, առավելապես բարեփոխումների իմիտացիա էին՝ ուղղված ոչ թե մարտունակության բարձրացմանը, այլ հանրության մոտ փոփոխությունների տպավորության ստեղծմանը։

ՀՀ իշխանությունների՝ պաշտպանության համակարգը քաղաքական գործընթացներին ենթարկելու քաղաքականությունը և արտաքին քաղաքական ուղեգծի կտրուկ փոփոխությունը հանգեցրին Հայաստանի դիրքերի մարգինալացման միջազգային ասպարեզում։ Մասնավորապես Փաշինյանի՝ բանակցային գործընթացը «սեփական կետից» սկսելու հայտարարությունը փաստացի վերացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում տարիներով կուտակված դիվանագիտական կապիտալը՝ ստեղծելով տպավորություն, թե Հայաստանը հրաժարվում է նախկինում ձեռք բերված համաձայնեցումներից։ Այս անպատասխանատու քայլը հանգեցրեց համանախագահող երկրների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի՝ առնվազն զգուշավոր հեռացմանը և վստահության էական անկմանը։

Դիվանագիտական մեկուսացումն էլ ավելի սրվեց, երբ ՀՀ իշխանությունները քրեական գործ հարուցեցին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ։ Թեև ներսում այն ներկայացվեց որպես իրավական գործընթաց, արտաքին աշխարհում դա ընկալվեց որպես քաղաքական հարձակում դաշնակցային կառույցի նկատմամբ։ Արդյունքում՝ Հայաստանը կորցրեց ոչ միայն ՀԱՊԿ-ում ղեկավարող դիրքը, այլ նաև ազդեցություն և վստահություն դաշնակիցների շրջանակում։

Այս ֆոնին տեղեկատվական դաշտը լցվեց ձևական հաղորդագրություններով ու փիառ-միջոցառումներով, որոնք ավելի շատ շեղեցին հասարակության ուշադրությունը իրական սպառնալիքներից: Արդյունքում՝ կարճ ժամանակ անց Հայաստանը կանգնեց մենակ՝ պատերազմի շեմին, «սևերի ու սպիտակների» բաժանված հասարակությամբ և առանց լուրջ ու արդյունավետ միջազգային աջակցության։

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ 2020 թվականին սանձազերծված պատերազմի աղետալի ելքը ենթադրում էր, որ ՀՀ անվտանգության պատասխանատուների համար պետք է դառնար վերարժևորման և համակարգային վերակառուցման ելակետ։ Սակայն իրականությունը վկայեց ճիշտ հակառակը։ Սեփական սխալներն այդպես էլ չվերլուծվեցին, անվտանգության համակարգը համալրվեց անփորձ և ոչ պրոֆեսիոնալ կադրերով, իսկ բանակը փաստացի զրկվեց ռազմավարական ուղղորդումից։ Միևնույն ժամանակ, հասարակությունը շարունակ ենթարկվում է ապատեղեկատվության ազդեցությանը, ինչը խորացնում է ընդհանուր անորոշությունն ու թուլացնում հանրային դիմադրողականությունը։

Այս անհեռատեսությունն ու անկարողությունը շարունակեցին դրսևորվել ոչ միայն ներսում՝ համակարգային բարեփոխումների բացակայությամբ, այլ նաև արտաքին մակարդակում։ Հայաստանի անվտանգային քաղաքականությունը սկսեց կառուցվել առանց ռազմավարական հիմքի, առանց հաշվարկված գործընկերային համակարգի, ինչի հետևանքով անվտանգային ճակատում շարունակում են առաջանալ նորանոր վակումներ:

Բանակի արդիականացումը չի կարող սահմանափակվել միայն նոր զինատեսակների մատակարարմամբ, եթե չկա դրա արդյունավետ օգտագործման համար անհրաժեշտ մարտունակություն։ Ինչ վերաբերում է ԵՄ և ԱՄՆ հետ վերջին տարիներին խորացող համագործակցությանը, պետք է անկեղծ արձանագրել՝ արևմտյան աջակցությունը Հայաստանում առավելապես կառուցվում է քաղաքական և տնտեսական ոլորտներում՝ չունենալով կոնկրետ անվտանգության երաշխիքներ։ Դիտորդական առաքելությունները, բարձրաստիճան հանդիպումներն ու ֆինանսական աջակցության փաթեթները անկասկած կարևոր են, բայց՝ սահմանափակ գործնական ազդեցություն ունեն ռազմական իրականության վրա։ Երբ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացում Գեղարքունիքի կամ Սյունիքի ուղղությամբ՝ Եվրամիության դիտորդների «ներկայությունը» ցավալիորեն մնում է ձևական։ Փաստորեն աշխարհաքաղաքական այս բարդ իրադրության պայմաններում Հայաստանը շարունակում է մնալ առանց իրական ռազմաքաղական դաշնակիցների, իսկ երկրի ներսում հասարակությունը պետական ամենաբարձր մակարդակով հյուծվում է՝ վախի և ապատիայի հետևողական քարոզով։

Հետևաբար հարց է առաջանում՝ գործող վարչակարգը ո՞ւմ է իրականում պատվիրակել Հայաստանի արտաքին անվտանգությունը։

Ի վերջո, ակնհայտ է՝ որքան էլ դիվանագիտությունն առաջնային դեր ունի, այն չի կարող լինել արդյունավետ, եթե զերծ է հզոր պաշտպանական համակարգի աջակցությունից։ Միջազգային հարգանքն ու վստահությունն էլ գոյանում են միայն այն ժամանակ, երբ պետությունը ոչ միայն կարող է, այլև պատրաստ է պաշտպանել ինքն իրեն:

Հայաստանի արտաքին անվտանգության ապահովումը պահանջում է ոչ միայն բարձր պրոֆեսիոնալիզմ և հստակ ռազմավարություն, այլև հետևողականություն ու ամուր քաղաքական կամք։ Այսօր, երբ պետականությունը կանգնած է իրական վտանգի առջև, իսկ ժողովրդի զգալի հատվածը ապրում է անվտանգության լուրջ սպառնալիքների պայմաններում, գործող իշխանության շարունակական անգործությունը վերածվում է ազգային անվտանգության ճգնաժամի։ Տարածաշրջանային զարգացումները, արտաքին ճնշումներն ու ներքին կառավարման թուլությունը էլ ավելի են խորացնում արդեն իսկ առկա մարտահրավերները, որոնց անտեսումը վտանգում է ոչ միայն պետության կայունությունը և ազգային ինքնությունը, այլ նաև՝ Հայաստանի ինքնիշխան գոյության հիմքերը։

Տիգրան Դումիկյան

Քաղաքական վերլուծաբան

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արցախ
Արցախի պետական ինստիտուտների պահպանումը և արցախահայության սոցիալական խնդիրների լուծումը փոխկապակցված առաջնահերթություններ են
Իրանցի
Բաքուն Իսրայելի կողմից դիտարկվում է որպես տարածաշրջանային հենակետ. իրանցի փորձագետ
Գիտության
Իրանի գիտության նախարարն Ադրբեջանի հիջաբով աղջիկներին հրավիրել է Իրանում ուսանելու
Կկի
ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա
Դրոշ
Իրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի
Հապկ
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք նիստում
Թրամփ
Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտական փուլին․ Թրամփ
Իրաբ
Իրանը պատրաստ է քննարկել ԱՄՆ-ի հետ բանակցությունները՝ պայմանով, որ կատարվի Իսլամաբադի հուշագիրը
ԱՄՆ
ԱՄՆ-ն 1,4 մլն դոլարի տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ է նվիրաբերել ՀՀ սահմանապահ զորքերին
Արտակ
Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան
Պուտին
Ուկրաինայի կորցրած հողերը նրանց տարածքը չեն. դրանք պատմականորեն ռուսական հողեր են․ Պուտին
Իրան
Իրանում հայտարարել են, որ ԱԹՍ–ների զգալի պաշարներ ունեն
Բաքու
Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները
Ատոմակայան
Հայտնի է` ով է ղեկավարելու ՀՀ–ում նոր ատոմային էներգաբլոկի կառուցումը
Պուտին
Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները Ուկրաինայի հարցի շուրջ. Պուտին
Դրոշ
Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին
Սուրեն
Քննարկվել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը
Թուրքիա
Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին
Արցախ
Ալիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին
Նիկոլ
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ Փաշինյան
Մարմին
Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25
պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել