
Պակաս կարևոր չէ Թուրքիայի հետ հաղորդակցության ուղիների վերագործարկումը. Սիմոնյան
Պակաս կարևոր չէ Թուրքիայի հետ հաղորդակցության ուղիների վերագործարկումը. այս գործընթացի հաջող արդյունքը կարող է վերականգնել տարածաշրջանի նշանակությունը միջազգային բեռնափոխադրումների գործում, այս մասին հայտարարել է Ալեն Սիմոնյանը։
«Հարավային Կովկասում բոլոր առևտրային և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը նոր հնարավորություններ կբացի ոչ միայն տարածաշրջանի տնտեսական զարգացման, այլև մարդկանց միջև շփումների, մշակութային կապերի համար: Դա էապես կնպաստի անվտանգությանը և կայունությանը տարածաշրջանում և անդին»,- ասել է նա:
Ավելացնել նոր մեկնաբանություն