Պակիստանը մտադիր է ճանաչել Հայաստանը` որպես ՄԱԿ-ի անդամ պետություն
Պակիստանը մտադիր է ճանաչել Հայաստանը որպես ՄԱԿ-ի անդամ պետություն՝ դրա դիմաց ստանալով «կանաչ լույս» ԵԱՏՄ-ին միանալու համար. ՏԱՍՍ–ին ասել է ՄԱԿ-ի աղբյուրը։
Մեկ այլ դիվանագիտական աղբյուր նշել է, որ համապատասխան ընթացակարգերը կարող են տևել մի քանի շաբաթից մինչև մի քանի ամիս։ Նա սա անվանել է կանխատեսելի հեռանկար՝ հավելելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը որևէ խոչընդոտ չի թողել այս հարցում։
Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին Հայաստանի և Պակիստանի ԱԳ նախարարները Չինաստանում ստորագրել են դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ կոմյունիկե։
Ավելացնել նոր մեկնաբանություն